Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցության ղեկավարին առնչվող դատական գործի մասին
Hakob Karapetyan-ը գրում է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն, անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին առնչվող դատական գործին, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Դավիթ Խաժակյանի հետ կապ ունեցող քրեական գործի մասին տեղեկություն ունեմ այնքանով, որքանով պարոն Խաժակյանը դրա մասին խոսեց Ավագանու նիստի ընթացքում, այնուհետեւ լրագրողների հետ ճեպազրույցում:
Հուսով եմ՝ ոստիկանությունը գործի հանգամանքների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտոնական հաղորդագրությամբ:
Իսկ մինչ այդ, դատելով պարոն Խաժակյանի ջղագրգիռ արձագանքից, կարելի է ենթադրել, որ հերթական անգամ փորձ է արվում իրավապահների անգամ ամենապարզ հարցադրումները սվաղել «ընդդիմության դեմ քաղաքական հալածանքներ» վեհ ու «ամենափրկիչ» բառակապակցության ներքո:
Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, որ Խաժակյանի երեւակայական «հալածանքները» (իսկ իրականում՝ պարզ իրավական գործընթացը) իր համոզմամբ, տեղի են ունենում բացառապես ՀՀ վարչապետի ցուցմամբ: Պետք է հուսալ, որ պ-րն Խաժակյանը վաղը չի հայտարարի, թե Ավագանու այսօրվա նիստի ուղիղ հեռարձակման տեխնիկական խոտանն էլ է տեղի ունեցել վարչապետի ցուցմամբ»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»