Մեկնարկել են աջակցության նոր ծրագրերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր առաջնային խնդիրներից է։ Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին տեղեկացրել էի,
որ 2020թվականից մեկնարկելու ենք ծն ելիության խրախուսման, երիտասարդ ոգ երեխաներ ունեցող ընտանիքների օժանդակության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs)։
Այսպիսով, հուլիսի մեկից սկսած․ 6 անգամ ավելացել է առաջին երեխայի ծն նդյան միանվագ նպաստը՝ հիսուն հազար դրամից 300 հազար դրամ։ 2 անգամ բարձրացել է 2-րդ երեխայի ծն նդյան
միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ իրենց երեխայի ծն նդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։ Զգալիորեն բարձրանում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող ծնողին տրվող յուրաքանչյուր ամսվա նպաստի չափը․
Քաղաքում բնակվող աշխատող ծնողին՝ 18 հազար դրամից 26 հազար 500 դրամ: Գյուղում ապրող աշխատող ծնողին՝ 18 հազար դրամից 26 հազար 500 դրամ: Գյուղում բնակվող աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի մեկից հետո՝ 18 հազար դրամից 53 հազար դրամ:Գյուղում բնակվող չաշխատող ծնողին,
եթե երեխան ծնվել է 2020թ.-ի հուլիսի մեկից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) 26 հազար 500 դրամ։ Կատարվել են նաև մի քանի ուրիշ փոփոխություններ։ Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ պետությունից բացակայելու ժամանակ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի
վճարումը չի դադարեցվի․․․




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել