Բողոքի ակցիա Երեւանում. քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին
Ոստիկաններն այսօր` հուլիսի 11-ին, վաղ առավոտից փորձել են հեռացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող շուկայի առևտրականներին։
«Այսօր չգիտեմ՝ ինչ է կատարվել, թաղապետարանն իր համար որոշել է, որ այս տարածքը պետք է ազատվի: Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարա մի կոպեկ փող աշխատի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ իրենք առաջարկում են կամ Հրազդան մարզադաշտի մոտ տեղափոխվել, կամ «Տեցի կրուգ» կոչվող վայր:
Շուկայում հին իրերի առեւտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։
«Եսիմ ինչ չենք վաճառում էլի, քրչոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք՝ ինչ ենք անում, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առեւտրականներից մեկը քաղաքապետարանի ներկայացուցչին:
Ի վերջո ակցիայի ավարտին առեւտրականների մի մասը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։
Նրանց խոսքով` այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։
Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, ակցիա իրականցնող քաղաքացիներից մեկը բերման ենթարկվեց։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»