Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։ Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։
Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ և բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։ Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։
Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությանն այլընտրանք չկա։ Վերջինիս ապացույցն են մեծաթիվ կասեցումները, որպիսիք այսօր ևս իրականացվել են, այսօր` առավելապես մարզերում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...