Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ»ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»Եվրոպական երկրների, Ճապոնիայի և Կանադայի համատեղ հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալՔարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եքԵրբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր Միքայելյան«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԻսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ ԷրդողանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՄԻՊ-ն ու Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Հասարակություն

Կարիք չկա մարդկանց սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում․«Իմ քայլի» նախկին պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քանի անկախ իմ կամքից դիմակների թեման բացել եմ ու քանի որ հայտնի չի՝ դեռ քանի ամիս է շարունակվելու արտակարգ դրությունը, մի քանի բան էլ ասեմ։

1. Հանրային տրանսպորտում և հանրային փակ տարածքներում (բուժհաստատություններ, խանութներ, առևտրի կենտրոններ, գրասենյակներ, բանկեր և այլն), ինչպես նաև բաց մարդաշատ վայրերում դիմակ կրելը իրական անհրաժեշտություն է, և պետության պարտականությունն է հոգ տանել, որ այս կանոնը պահպանվի։

2. Մեքենայում մեկից ավել հոգով, ինչպես նաև փողոցում դիմակ կրելու պարտադրանքը, որքանով հիշում եմ պարետի այդ որոշումների էվոլյուցիան և տրամաբանությունը, միտված էր ապահովելու առաջին կետում նշված կանոնների կիրառությունը։

-Մեքենայում, քանի որ Երևանում տաքսին համատարած է ու մեծ հաշվով հանրային տրանսպորտի դեր է կատարում, իսկ ոստիկանության համար տաքսի/ոչ տաքսի տարբերակումը բավականին դժվար գործ է ու մեծ գլխացավանք։

-Փողոցում, քանի որ ոստիկանը չի կարող ամեն խանութի կամ այլ հաստատության դիմաց պահակ կանգնել ու հետևել, որ ներս մտնողները դիմակ ունենան ու կրեն։ Երևի կհիշեք, որ սկզբում ասում էին՝ ուղղակի ձեզ մոտ ունեցեք, բայց դրեք միայն այն ժամանակ, երբ մուտք եք գործում փակ տարածք։ Սա նաև ոստիկանությանը ազատում է մարդաշատ վայրերում այսպես կոչված սոցիալական հեռավորությունը ապահովելու գլխացավանքից։

3. Նախորդ գրառմանս մեջ իզուր չէի հարցադրումներ արել, թե ի վերջո ո՞րն է մեքենայում դիմակ կրելու պարտադրանքի իրական նպատակը, իմաստը։ Եվ եթե ես ճիշտ եմ հասկացել, ու դա այն է, ինչ շարադրել եմ 2-րդ կետում, ապա.

-Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս այդ կանոնը չպետք է գործի։ Միջպետական ու միջհամայնքային ճանապարհներին մարդիկ հիմնականում, իսկ ամառվա սեզոնին՝ հատկապես, իրենց ընտանիքների հետ են, ու որևէ կարիք չկա մարդկանց մի քանի ժամ շարունակ սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում (խոսքս միայն մարդատարներին է վերաբերում, ոչ ասենք միկրոավտոբուսներին կամ վեներին)։

Մարզային քաղաքներում էլ տաքսիների քանակն այնքան փոքր է, որ հարցը հանգիստ կարելի է լուծել մարդկանց գիտակցությանը ապավինելով։ Տեսարժան վայրերի, սարերի, ձորերի, դաշտերի, չոլերի մասին ուղղակի ավելորդ է խոսել, և ես իրոք ամոթ եմ զգում, որ մեր պետությունն իրեն հիմա այդպես է պահում իր իսկ քաղաքացիների հանդեպ։

-Երևան քաղաքի տարածքում կանոնը պետք է գործի ավելի խելացի։ Ամուսնության, ծննդյան վկայականները, համընկնող ազգանուն-հայրանունները հանգիստ կարող են հիմք հանդիսանալ ընտանիքի անդամներին նույնականացնելու ու չտուգանելու համար։

4. Բաց տարածքներում դիմակ կրելու մասով ևս լրջագույն խնդիրներ կան։

-Ֆիզիկական վարժություններ բառակապակցության տակ ոստիկանները հասկանում են միայն վազելն ու հեծանիվ քշելը։ Այնինչ արագ քայլքը, այն էլ մարզասրահների ռիսկայնության պարագայում, ևս պետք է թույլատրված լինի։ Մարդը չի կարող 30-80 րոպե մեծ տեմպով քայլել (ինչպես օրինակ ես եմ ամեն օր անում)՝ դիմակը բերանին և քթին։ Հասկանալի է, որ ոստիկանության ծառայողի համար կրկին որոշակիորեն դժվար է տարբերակել՝ մարդը քայլք-վարժանքի (workout)-ի է դուրս եկել, թե պարզապես զբոսնում է ու վտանգում այլոց առողջությունը։ Սրա լուծումն էլ այն է, որ մինչև թուղթուգրիչը հանելը կարելի է տարածքը զննել, մարդկանց շարժը ուսումնասիրել և պարզել՝ ովքեր են իրավախախտները, իսկ ովքեր՝ սեփական առողջության մասին հոգ տանողները։ Մարդակենտրոն պետության մեջ իրերն այսպես պետք է աշխատեն։

-Առողջարանային, զբոսաշրջային ճանաչված կենտրոններում կարող են և պետք է գործեն այլ կանոններ։ Եթե մարդու գրանցումը տվյալ բնակավայրում չէ, նշանակում է նա այնտեղ զբոսաշրջիկի կարգավիճակ ունի (ներգնա կամ արտագնա, կարևոր չէ)։ Հետևաբար, նաև հաշվի առնելով այդպիսի վայրերի ոչ մեծ լինելը՝ կարելի է ողջ ռեսուրսը ծախսել սոցիալական հեռավորությունն ապահովելու վրա և չպարտադրել դիմակը հանգստացողների համար դրսում, քանի որ չորս ամիս չորս պատի մեջ պարփակված լինելուց հետո մարդիկ իրենց սուղ բյուջեներից գումար են ծախսում հենց այդ մի պտղունց մաքուր օդը վայելելու համար, այնինչ տեղ հասնելով՝ ականատես են լինում գեստապոյական խստության։

-Քաղաքային զբոսայգիներում միայնակ կամ մեկ-երկու հոգու հետ մեկուսացած նստած անձանց հանդեպ ևս կարելի է չդրսևորել խստություն և չկիրառել սանկցիա։

5. Բոլոր դեպքերում, ամեն ինչ պետք է լինի տրամաբանված ու միտված դեպի մարդը, քաղաքացին, այլ ոչ նրա դեմ։ Եթե իրավիճակը հուշում է հորդորել բարձրացնել մի փոքր իջած դիմակը, պետք չի ձեռքն անմիջապես տանել տուգանքի թղթին ու գրչին։ Կանխարգելելը ևս իրավապահ համակարգի գործառույթ է։ Բոլորին մի արշինով չափել ու թացը չորից չտարբերելով՝ պատժել բոլորին, այն մոտեցումը չէ, որը մարդիկ ակնկալում են տեսնել հեղափոխություն գլխավորած ու քրեաօլիգարխիկ ռեժիմը տապալած իշխանություններից»։