Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է

Հայկական զինուժն ուժգին հարված է հասցրել Տավուշի սահմանների ուղղությամբ գրոհի ադրբեջանական փորձին: Ադրբեջանն ունի թե մարդկային, թե դիրքային կորուստ, որը ձգտում է վերականգնել, սակայն՝ անհաջող: Բարեբախտաբար, հուլիսի 13-ի կեսօրի դրությամբ հայկական զինուժն իր մարտական խնդիրները լուծել է առանց որեւէ կորստի: Սակայն ադրբեջանցիները շարունակում են հրետակոծությունը, փորձելով վերականգնել դիրքային կորուստը:

Հայկական զինուժը Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին լուծել է ոչ միայն իր մարտական խնդիրը, ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու սահմանը ադրբեջանական ոտնձգությունից պահելու հարց, այլ նաեւ ռազմա-քաղաքական խնդիրներ:

Իրավիճակի սրացումը հուշում է, որ Ադրբեջանում չկա իշխանություն: Օրերս գրել էի, որ Բաքվում առնվազն երկիշխանություն է, սակայն ոչ միայն զուտ իշխող՝ ափշերոնյան եւ նախիջեւանյան կլանների, այլեւ գործնականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական երկիշխանություն, առնվազն, որտեղ ներգրավված են Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ֆոնին հատկանշական է Թուրքիայի հայտարարությունը տեղի ունեցողի մասին, որտեղ աջակցություն են հայտնում Բաքվին, եւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի բազմիմաստ գրառումը Բաքվում «տապի» պակասի մասին:

Այդ իրավիճակում, Երեւանը Տավուշի սահմանային դիրքում ուժգին հակահարվածով թեժացնում է Բաքվի «տապը»: Դա գործնականում Երեւանի եւ նոր աշխարհակարգի առաջին հարվածն է Բաքվին: Ադրբեջանից սադրանքին Երեւանի ուժգին հակահարվածը հաջորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում երկու բավականին ուշագրավ հանդիպումների: Նախարարին այցելել էր նախ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երկու օր անց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը:

ԱՄՆ ու Չինաստանը գծում են նոր աշխարհակարգի սահմանները, ինչը բերել է ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության ավարտին: Դա էլ տեղի է ունենում ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի 100-րդ տարելիցի շեմին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակի ինքնիշխան դիմադրությամբ եւ հակահարվածով կանգուն մնացած Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել եւ ավելացրել է ինքնիշխանության պաշարը, ցույց տալով, որ չի ստացվի «թարմացնել» ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը դարձյալ հայության եւ Հայաստանի հաշվին:

Մնում է Ադրբեջանը, իսկ այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող պայմանավորվել, որովհետեւ կա Իրանը, ինչը բարդացնում է Բաքվի եւ Նախիջեւանի ռուս-թուրքական փոխանակումը: Հայաստանն այդ իրավիճակում Ռուսաստանի համար դառնում է կենսականորեն կարեւոր, քանի որ նոր՝ ամերիկա-չինական գծագրմամբ աշխարհակարգում Հայաստանը Մոսկվայի համար Կովկասում դերակատարումը պահելու անփոխարինելի տարբերակն է: Այդ համատեքստում հայաստանյան ներքին դաշտ է «նետվում» ինչ որ «հակառուսականության ալիքի» մասին խոսակցություն, իրադարձությունների տրամաբանությունը նենգափոխելու համար:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց կոշտ ձեւով արձագանքեց հայ-ռուսական հարաբերության նենգափոխման այդ փորձին: Դրան հաջորդեցին ԱՄՆ եւ Չինաստանի դեսպանների այցերը ՊՆ, մեծ հաշվով արձանագրելով, որ նոր աշխարհակարգի օրակարգում չկա հայ-ռուսական հարաբերության խզման խնդիր, այլ հակառակը՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչի համատեքստում հայ-ռուսական սերտ հարաբերությունը դառնում է Կովկասում նոր աշխարհակարգի հանդեպ ռուսական քաղաքականության կանխատեսելիության վկայություն:

Դեսպանների հետ նախարարի հանդիպմանը հաջորդեց Հայաստանի ասիմետրիկ ուժգին պատասխանը ադրբեջանական անհասկանալի սադրանքին: Անհասկանալի այն իմաստով, թե հատկապես ո՞վ է սադրանքի հետեւում՝ Ալիեւը՞, թե՞ Թուրքիան, քանի որ Ալիեւն Ադրբեջանում այլեւս գործնականում կորցրել է իշխանությունը:

Երեւանը վերահաստատեց նոր աշխարհակարգի կայունացնող հանգույցի եւ միջազգային անվտանգության տրամաբանության տեսանկյունից իր ռեգիոնալ անփոխարինելիությունը: