Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան
Մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան: Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան»,-հայտնում են դեսպանությունից:
Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:
Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին Covid-19 համավարակի դեմ պայքարում, կկիսեն այս ոլորտում գերմանական փորձը»,-նշված է հայտարարությունում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»