Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դարգյախլին հուլիսի 16-ին կայացած ասուլիսում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին։
Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:
Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»