Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը գաղտնի 15 մլն դոլար է ծախսել

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով բացված գանձապետական հաշվեհամարին փոխանցվել է 1 միլիարդ 105 դրամ գումար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից եւ հայտնում, որ հաշվեհամարի պատասխանատու մարմինը առողջապահության նախարարությունն է: Թե բարերարներից եւ քաղաքացիներից հավաքված այս հսկայական գումարներն ինչպես են ծախսվել, կառավարությունից, մեղմ ասած, ոչինչ չասող պատասխան են փոխանցել: Մեզ տրամադրած գրավոր պատասխանում նշված է, որ ՀՀ կառավարության որոշումների համաձայն, պահուստային ֆոնդի միջոցներից գումարներ են հատկացվել ՀՀ առողջապահության նախարարությանը 1003-11006 ծրագիր-միջոցառումների իրականացման համար, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում»: Առողջապահության նախարարությանը հատկացվել է 1 միլիարդ 35 միլիոն դրամ: Արսեն Թորոսյանի հրամաններով էլ այս գումարներն ուղղվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման, բժշկական անձնակազմի աշխատավարձի և պարգևատրման ծախսերի, անհրաժեշտ դեղերի, սարքավորումների, բժշկական նշանակության ապրանքների, իրականացված շինարարական ծախսերի փոխհատուցմանը: Եվ ահա այստեղ է, որ բախվում ենք մեծ խնդրի: Հայտնի չէ, թե նախարարությունը ո՞ր բժշկական կենտրոններին է գումար հատկացրել, որքա՞ն է յուրաքանչյուրին հատկացրել եւ ինչ անհրաժեշտ դեղորայք ու սարքավորումներ է ձեռք բերել: Նշենք, որ այս տվյալները՝ թե որ ԲԿ-ին որքան գումար է հատկացվել, հետաքրքիր է նաեւ նրանով, որ պարբերաբար հնչում էին կարծիքներ, թե կան հիվանդանոցներ, որոնք պատրաստ են կորոնավիրուսաին բուժման ծառայություններ մատուցել, բայց, ըստ այդ լուրերի, նախարարը չէր ցանկանում՝ նախապատվությունը տալով իր հետ բարիդրացիական կապեր ունեցողներին:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց գնումների armeps համակարգում, ինչպես նաեւ e-gov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումների» բաժնում ուսումնասիրել, թե նախարարությունը, որ հիվանդանոցների եւ դեղորայք ու սարքավորումներ մատակարարող ընկերությունների հետ պայմանագրեր ունի: Այս հարթակներում, որը լավագույնս ապահովում է պետական գնումների թափանցիկությունը, որեւէ տեղեկատվություն չկար: Իսկ ահա վարչապետի աշխատակազմը հետեւյալ բացատրությունն ունի, թե ծախսված հանրային միջոցների մանրամասները երբ հասարակությանը հասանելի կդառնան: «Հայտնում ենք, որ գլոբալ համավարակի տարածման ներկա զարգացումներով պայմանավորված` վերոնշյալ գործընթացները կրում են շարունակական բնույթ, և ամբողջական, մանրամասն տեղեկատվություն հատկացված գումարների ծախսման ուղղությունների մասին այս պահին հնարավոր չէ տրամադրել: Իրավիճակի կարգավորումից և տվյալների ամփոփումից հետո միայն հնարավոր կլինի տրամադրել լիարժեք տեղեկատվությունը»,- ասված է պաշտնական պատասխանում: Այստեղ ուշագրավ է՝ տվյալների տրամադրման համար որպես ժամանակահատված նշված «իրավիճակի կարգավորումից հետո» ձեւակերպումը: Հնարավոր է, որ այս տեղեկություններն առաջիկա մի քանի տարիների ընթացքում հասանելի չլինեն: Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնաճգնաժամի ավարտի տեսանելի ժամանակահատված կանխատեսել էր հինգ տարի հետո: Նա այս կարծիքը հայտնել էր մայիսի 14-ին ուղիղ եթերի ժամանակ: Ի դեպ, կարեւոր է նաեւ նշել, որ 2020 թվականին պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում առավել շատ գումարներ ստացած գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը: Կառույցն ստացել է 7,4 միլիարդ դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 60%-ը: Այս գումարների ծախսի հետ կապված նախարարությունից էլ ԹԻՀԿ-ին տեղեկություններ չեն տրամադրել: Ի դեպ, սա համարժեք է 15 մլն դոլարի: Անդրադառնալով մարտի 17-ից բացված գանձապետական հաշվեհամարին մուտքագրված ․․․

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ․․․