Արցախի «Արդարություն» կուսակցությունը պահանջում է շարունակաբար զարգացնել քաղպաշտպանությունը
Արցախի «Արդարություն» կուսակցությունը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից մի քանի օր տևած ռազմական գործողությունների առիթով հայրատարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից մի քանի օր տևած ռազմական գործողությունները և դրանց նախորդող իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ագրեսիան նախապատրաստելու հետևողական աշխատանք են տանում, որի արդյունքում միջազգային ընկալումների տեսակետից ստանում են բարենպաստ պայմաններ և անարգել գործելու հնարավորություն։
Պետք է արձանագրել,որ հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում այդպես էլ չի կարողանում Ադրբեջանի արտաքին քաղաքական ակտիվությանը պատշաճ հակադրել, ինչի պատճառով այս քաղաքականության հետևանքները չեզոքացնելու ողջ բեռը մնացել է հայկական բանակի ուսերին։ Ինչպես հայտնի է երկրի բարձր պաշտպանունակությունը ապահովելու համար մեծ նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանությունը:
Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է: Այս համատեքստում էլ ավելի տարօրինակ է դառնում Հայաստանում և Արցախում քաղացիական պաշտպանության նկատմամբ նման վերաբերմունքն այն պարագայում, երբ այս ամենի հետ մեկտեղ հայտարարված է նաև համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակ:
Արցախի << Արդարություն >> կուսակցությունը պահանջում է Արցախի քաղաքական ղեկավարությունից մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանությանը և շարունակաբար զարգացնել այն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»