Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ»ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»Եվրոպական երկրների, Ճապոնիայի և Կանադայի համատեղ հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալՔարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եքԵրբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր Միքայելյան«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԻսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ ԷրդողանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՄԻՊ-ն ու Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Հասարակություն

Խաղամոլությունը Հայաստանում. Ազգային խնդի՞ր, թե՞ վիճակագրություն

Tert.am-ը ներկայացնում է SmartBet-ի համահիմնադիր, տնօրեն Երվանդ Խալափյանի՝ «Խաղամոլությունը Հայաստանում. Ազգային խնդի՞ր, թե՞ վիճակագրություն» վերտառությամբ հոդվածը։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանում կա թյուր կարծիք, որ խաղամոլությունը հայերին բնորոշ խնդիր է: Սակայն դա այդպես չէ: Ասեմ ավելին, կան մի շարք երկրներ, որտեղ այս խնդիրը տոկոսային արտահայտությամբ շատ ավելի արմատացած է: 

Միջազգային փորձը ժամանակի ընթացքում ցույց է տվել, որ մոլախաղերի տոտալ արգելքը ոչ միայն չի լուծում այս խնդիրը, այլև ուղիղ համեմատականորեն նպաստում է սև շուկայի ձևավորմանը: Ինչ է սա նշանակում. չկա օրինական խաղային գործունեություն՝ չկա վերահսկողություն: Իսկ սրա հետևանքները, կարծում եմ, հասկանում ենք բոլորս.

•Ստվերում շրջանառվող հսկայական ֆինանսական միջոցներ

•Անչափահասների ներգրավվածություն խաղային ոլորտում

•Հանցագործության աճ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների՝ խաղացողների 2-3%-ը տառապում է խաղամոլությամբ: Այս ցուցանիշը, իհարկե, միջինացված է և տարբերվում է՝ ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի, զբաղվածության, նույնիսկ աշխարհագրական դիրքի ու կրոնի: 

Խաղամոլությունն, ինչպես ալկոհոլիզմը, հիվանդության տեսակ է, որը պահանջում է ուշադրություն, հոգատարություն և երբեմն՝ երկարատև բուժում: Կիրառելով «չոր օրենք» (сухой закон) և արգելելով օրինական խաղային գործունեությունը (ինչպես արվեց խորհրդային տարիներին)՝ մենք ոչ միայն չենք լուծում խնդիրը, այլև աչք ենք փակում խաղամոլությամբ տառապող 2-3%-ի վրա՝ ակամա զրկելով նրանց մասնագիտական օգնությունից: 

Հեռու չգնալու համար բերեմ հարևան Թուրքիայի օրինակը: Թուրքիան արգելեց խաղատների գործունեությունը դեռևս 1998-ին, ինչին հաջորդեց օնլայն խաղային գործունեության տոտալ արգելքը 2006-ին: Ի՞նչ կատարվեց հետո:

Մարդիկ շարունակեցին խաղալ, մարդիկ շարունակեցին խաղալ ստվերում՝ առանց որևէ կարգավորման ու պետության կողմից վերահսկողության: Ավելին՝ Թուրքիայում ստվերային խաղային գործունեության շուկայում ամսական շրջանառվում է մոտ $280,000,000, որից օրինական, լիցենզավորված խաղային գործունեության պարագայում ամենացածր հարկայնությամբ հաշված $41,000,000 կարող էր գնալ պետական բյուջե: 

Ի՞նչ է սա նշանակում: Խաղամոլությունը սոսկ հայկական, կամ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված խնդիր չէ: 

Ըստ իս՝ պետության գործառույթն այս հարցում պիտի լինի ոչ թե տոտալ սահմանափակումը, այլ վերահսկողությունը, ինչի հետևանքով կունենանք՝

•Լիցենզավորված ոլորտ

•Հսկայական հարկեր դեպի պետբյուջե

•Աշխատաշուկայում մրցունակ դիրք ունեցող հազարավոր աշխատատեղեր

•Ազնիվ մրցակցություն

•Պատասխանատու խաղ ու դրան նպաստող օրենքներ

•Գործիքներ անչափահասների մասնակցությունը բացառելու համար

•Ինքնասահմանափակման հնարավորություն խնդրահարույց խաղային պահվածք ունեցող խաղացողներին

•Հոգեբանական օգնություն խաղամոլներին

Խոսեմ լիցենզավորված ոլորտի կարևորության մասին: Մեր գլխավոր գործընկեր Goodwin.am ընկերությունը գործում է ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից տրված «Վիճակախաղերի կազմակերպման» և «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» լիցենզիաների հիման վրա։ Այս լիցենզիաները սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքներ առաջարկելու (և ընդունելու) և օնլայն կազինո գործունեություն ծավալելու օրինական հիմք են տալիս: Նշեմ, որ Հայաստանում գործող և խոշոր հարկատու համարվող 4 բուքմեյքերական և օնլայն կազինո ծառայություններ մատուցող ընկերություններ տարեկան վճարում են 4,800,000,000 դրամ (մոտ $10,000,000) միայն լիցենզիայի գումար:

Այս նույն ընկերությունները վճարում են 20% շահութահարկ՝ տալով պետությանը այն կառավարելու ու ճիշտ բաշխելու հնարավորություն:

Հայաստանում խաղային ոլորտում ներկայումս գործում է 6,000-ից ավել աշխատատեղ՝ ընդ որում միջին և միջինից բարձր աշխատավարձերով: 3,000,000 բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին լուրջ թիվ է, որից հրաժարվելը ծանր կանդրադառնա նաև աշխատաշուկայի վրա՝ կտրուկ ավելացնելով գործազրկության ցուցանիշը:

Օրինական խաղային գործունեությունը ազնիվ մրցակցություն ու պատասխանատու խաղ ապահովելու միակ միջոցն է: Միայն պետության կողմից վերահսկողության պայմաններում է հնարավոր ապահովել խաղացողի անվտանգությունը, խաղի անվտանգությունն ու խաղային կախվածության կանխարգելումը:

Միայն օրինական գործունեության պայմաններում է հնարավոր կանխարգելել անչափահասների գործունեությունը օնլայն/օֆլայն խաղային հարթակներում: Որպես ոլորտում գործող առաջադեմ IT ընկերություն՝ SmartBet-ի խնդիրնեերից մեկն էր ստեղծել կայքում գրանցվելու բազմաշերտ հսկողությամբ համակարգ, ինչն ուղղակի կբացառեր անչափահասների ներգրավվածությունն այնտեղ առաջարկվող ծառայություններում: Ինչպես SmartBet-ը, այնպես էլ ՀՀ խաղային ոլորտը սպասարկող մեր մրցակից ընկերություններն արդեն վաղուց լուծել են այս խնդիրը:

Վերադառնալով բուն թեմային՝ խոսեմ SmartBet-ի կողմից առաջարկվող երկու կարևոր գործիքի մասին: 

Ինքնասահմանափակում

«Ինքնասահմանափակում»-ը հիանալի գործիք է բոլոր նրանց համար, ովքեր որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել խաղային գործունեությունը և ցանկանում են ստանալ աջակցություն իրենց այդ որոշման մեջ։ «Ինքնասահմանափակում» գործիքը գտնվում է goodwin.am կայքի գլխավոր մենյուում՝ բոլորին հասանելի և հեշտ գտնվող վայրում:

Յուրաքանչյուր հաճախորդ, առանց մեր միջամտության, կարող է արգելափակել իր իսկ խաղային գործունեությունը 30 րոպեից մինչև 1 տարի ժամկետով: 

Հոգեբանի ծառայություն

Ոլորտի կառավարման գործում, ինչպես նաև խաղամոլության դեմ պայքարում պետությանն աջակցելու նպատակով SmartBet-ը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, ինչը հուսով ենք վարակիչ ազդեցություն կունենա նաև մեր գործընկեր-մրցակից ընկերությունների շրջանակներում:

«Հոգեբանի ծառայությունն», ըստ իս, խաղամոլությունը կանխարգելելուն կամ նվազեցնելուն ուղղված խոշոր քայլ է, ինչը սակայն ցանկալի արդյունք կտա միայն օրինական դաշտում: Այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր իրենց խաղային ժամանցը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու հետ կապված օգնության կարիք կզգան:

Այս նախաձեռնության շրջանակներում համագործակցում ենք ոլորտում նեղ մասնագիտական փորձով, բարձր որակավորում ունեցող հոգեբանների հետ, ովքեր մատուցում են ծառայություններ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ տետատետ հանդիպումների միջոցով: Հոգեբանի ծառայությանը դիմած յուրաքանչյուր անձի գաղտնիությունը երաշխավորված է՝ բժշկական էթիկայի բոլոր նորմերին համապատասխան: Հավելեմ, որ ծառայությունն անվճար է և հասանելի բոլորին (հեռ. +374 55 540 541): 

SmartBet ընկերությունը պատրաստ է աջակցել ցանկացած մտահղացման, որը կօգնի լուծել Հայաստանում խաղամոլության խնդիրը՝ կիսվելով իր փորձով ու խնդրի մասին ունեցած մանրամասն գիտելիքներով: 

Համոզված եմ, որ նման մոտեցումը շատ շուտով կունենա իր դրական հետևանքները՝ կանխարգելելով խաղային կախվածությունը, տրամադրելով մասնագիտական օգնություն արդեն իսկ խնդրահարույց խաղային պահվածք ունեցող անձանց և մեծացնելով հասարակության վստահությունը Հայաստանում խաղային ոլորտի նկատմամբ: