Բեռնատարի վարորդը 1 միլիոն 500 հազար ռուբլու գողության մասին սուտ հաղորդում էր տվել ու բացահայտվել (տեսանյութ)
Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։ Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։ Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում ընդունեց, ապա Սևանի ոստիկանները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ ոչ մի գողություն էլ չի եղել. Վարորդը այլ անձի պատկանող ապրանք է տեղափոխել արտերկիր, որտեղ նրան գումար են տվել՝ ապրանքի տիրոջը փոխանցելու։ 38-ամյա տղամարդը գումարը կարիքների համար ծախսել է, և, հետագա անախորժություններից խուսափելու համար խառնշտել է բեռնատարի սրահը, գողության տպավորություն ստեղծել ու ահազանգել։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի ․․․




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»