Ինչո՞ւ են վերանում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները
Արդեն մի քանի հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինները անհետանում են մի քանի ամսից: Արդյո՞ք դա նշանակում է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը անհնար է: Ինչո՞ւ են վերանում հակամարմինները: Եվ ի՞նչ անել, եթե արդեն վարակվել եւ լավացել եք:
Ինչպես հայտնում է Medportal-ը, հրապարակվել են մասշտաբային հետազոտության արդյունքները, որոնց շրջանակում Իսպանիայի ավելի քան 61 000 բնակիչ հակամարմինների թեստավորում է անցել: Պարզվել է, որ մասնակիցների 14 տոկոսի մոտ դրանք վերացել են 2 ամիս անց: Հիմնական դրանք մարդիկ են եղել, որոնք արդեն վարակվել եւ լավացել են:
Հակամարմինը սպիտակուց է, որը սինթեզվում է B-լիմֆոցիտի կողմից եւ հայտնվում արյան մեջ, այն ենթարկվում է պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությանը, որոնք այն մասնատում են: Առանձին վերցրած իմունոգլոբուլինի կյանքի տեւողությունը տեւում է 7-21 օր: Այդ պատճառով տարօրինակ չէ, որ հակամարմինների կոնցենտրացիան սկսում է նվազել 1 ամսից: Մասնագետների խոսքով՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք նոր կորոնավիրուսով իմունացման ժամանակ B-բջիջների իմունոլոգիական հիշողություն է ստեղծվում, որոնք ունակ են նոր հակամարմիններ ստեղծել՝ անհետացածների փոխարեն:
New York Times-ի փորձագետների խոսքով՝ խնդիրը կարող է լինել նաեւ հակամարմինների թեստերի ցածր որակը: Ավելին, որոշ թեստեր նախատեսված են հակամարմինների հայտնաբերման համար, որոնք իմունային պատասխան չեն առաջացնում: Բացի այդ, մինչ օրս հայտնի չէ, թե հակամարմինների որ մակարդակն է անհրաժեշտ կայուն իմունիտետի ձեւավորման համար:
Հետաքրքիր է, որ որոշ մարդկանց մոտ ընդհանրապես կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ չեն առաջանում: Սակայն նույնիսկ այդ դեպքում իմունային պատասխան է ձեւավորվում այսպես կոչված T-բջիջների օգնությամբ:
Հետազոտողները մտադիր են շարունակել կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների տեւողության եւ կայունության ուսումնասիրությունը: Փորձագետները խորհուրդ են տալիս այնպես պահել, կարծես դուք իմունիտետ չունեք. կրել դիմակ․․․




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»