Ucom-ի քայլը ոչ միայն ազնիվ էր, այլև՝ աննխադաեպ
Ucom ընկերությունը ֆիքսված կապի բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում կապի խափանման համար ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրելու որոշում է կայացրել, ինչը, համաձայնեք, մասնավոր ընկերության կողմից ցուցաբերվող բարձր պատասխանատվության վառ ապացուց է: Քայլը նաև կարելի է աննախադեպ համարել, քանի որ, հանուն անկեղծության, արձանագրենք, որ դժվար է հիշել նմանատիպ մեկ այլ դեպք, երբ որևէ մասնավոր ընկերությունը ելնելով իր պատասխանատվության բարձր զգացումից նման քայլ նախաձեռնած լիներ իր հաճախորդների հանդեպ:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերությունն ազնիվ է իր գործողություններում և նույնիսկ հարցում է կազմակերպել իր բաժանորդների ցանկությամբ այդ գումարը տնօրինելու համար:
Թե Ucom-ի տնօրինությունն ինչ որոշում կկայացնի՝ նշված գումարը բաժանորդներին կտարադրվի՞, թե՞ Ucom-ի բոլոր բաժանորդների անունից կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, պարզ կդառնա առաջիկանում, բայց այս պահին հարկ է ընդգծել, որ ընկերության կողմից ցուցաբերված բարձր պատասխանատվության զգացումը պետք է վարակիչ դառնա նաև մասնավոր մյուս ընկերությունների համար, և նրանք ևս պետք է գիտակցեն, որ ցանկացած մասնավոր ընկերության հաջողություն ուղղակիորեն կապված է սպառողի հանդեպ ցուցաբերվող պատասխատավության զգացումից, ինչը անտեսել պարզապես պետք չէ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»