Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հայտարարված թռիչքները դեպի այն երկրներ, որոնց հետ օդային երթևեկությունը մնում է փակ՝ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնի վրա կիրառված սահմանափակումների պատճառով: Այս մասին հաղորդվում է ավիափոխադրողի պաշտոնական կայքում:
Մինչև օգոստոսի 31-ը ընկերությունը չի գործի կանոնավոր թռիչքներ դեպի աշխարհի ավելի քան 80 քաղաք, այդ թվում՝ մասնավորապես Ամստերդամ, Բաքու, Բանգկոկ, Բեռլին, Բրյուսել, Վարշավա, Վաշինգտոն, Վիեննա, Վենետիկ, Հոնկոնգ, Երևան, Լիսաբոն, Մադրիդ, Մայամի, Միլան, Նիցցա, Նուր-Սուլթան, Նյու Յորք, Փարիզ, Փուքեթ, Հռոմ, Թել Ավիվ, Թեներիֆե, Հելսինկի, Ցյուրիխ, Շանհայ:
Մայիսի 1-ից հետո չեղյալ հայտարարված չվերթների տոմսեր գնած ուղևորները կստանան տոմսի արժեքը, իսկ մինչև մայիսի 1-ը թռիչքի համար վճարածները փողի փոխարեն կստանան վաուչերներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել նոր տոմս գնելիս:
Ի դեպ, միջազգային չվերթների մեկնարկի առաջին օրը Մոսկվայից թռել է ավելի քան 2.3 հազար ուղևոր: Փոխադրողի վիճակագրության համաձայն թռիչքների վերսկսման առաջին օրը 959 մարդ տեղափոխվել է Ստամբուլ, 450-ը՝ Լոնդոն:
Հիշեցնենք, Ռուսաստանը միջազգային թռիչքները վերսկսել է օգոստոսի 1-ին: Առաջին փուլում թռիչքները իրականացվում են միայն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: Թռիչքներն արդեն վերականգնվել են դեպի Մեծ Բրիտանիա (Լոնդոն), Թուրքիա (օգոստոսի 1-ից – Անկարա և Ստամբուլ, օգոստոսի 10-ից՝ Անթալիա, Բոդրում և Դալաման) և Տանզանիա (Զանզիբար կղզի): Ցուցակը աստիճանաբար կընդլայնվի ՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:
Առավել մանրամասն՝Այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան