ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Այս մասին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված խորհրդակցական խմբի աշխատանքային առաջին նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահականն եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Ստուգումների տարեկան ծրագրում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։
Ծրագրի իրականացումը սահուն եւ կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու նպատակադրմամբ՝ դրա մեկնարկից առաջ հանգամանորեն մշակվել եւ կառավարության կողմից հաստատվել են տնտեսավարողների ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը եւ ստուգումների ստուգաթերթերը։
Ստուգաթերթերում հստակ սահմանված են այն հարցերն ու չափորոշիչները, որոնց հիմքով եւ պետք է ստուգումն իրականացվի։
«Չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։
Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունը եւս նպատակ ունենք մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որի ներդրումն ընթացքի մեջ է»,-ընդգծել է Ավագյանը։
Տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը որոշակիորեն հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան