Ամբողջ աշխարհում տնտեսական վերականգնումը կարող է ավելի արագ ընթանալ, եթե COVID-19-ի դեմ պատվաստանյութը հասանելի լինի բոլորի համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը:
«Պատվաստանյութերի կամ այլ գործիքների համատեղ օգտագործումը կօգնի աշխարհին վերականգնվել: Տնտեսական վերականգնումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, եւ COVID-19-ի հասցրած վնասը կարող է ավելի քիչ լինել»,- ասել է նա: «Պատվաստանյութային ազգայնականությունը վատ է, այն մեզ չի օգնի»,- նշել է նա` ակնարկելով երկրների եւ դեղագործական ընկերությունների միջեւ մրցակցությունն արդյունավետ պատվաստանյութի մշակման հարցում:
«Մենք պետք է օգտագործենք այս պահը COVID-19-ի վերահսկման հարցում միավորվելու համար»,- ասել է նա հինգշաբթի կայացած ֆորումին: «Ոչ մի երկիր անվտանգ չի լինի, քանի դեռ բոլորս անվտանգության մեջ չենք»:
ԱՀԿ արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը, խոսելով ռուսական պատվաստանյութի մասին, ասել է, որ փորձարկման տվյալներ են անհրաժեշտ են ցանկացած պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար: Նա ասել է, որ իշխանությունները պետք է կարողանան ապացուցել կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունն ավանդական կլինիկական փորձարկումների, այլ ոչ թե «մարդու վարակվածության» հետազոտությունների միջոցով: Նա նկատի ուներ կամավորների կանխամտածված վարակումը վիրուսով` հասկանալու համար պատվաստանյութն աշխատում է, թե ոչ:
Առավել մանրամասն՝Այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան