Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ
Օգոստոսի 7-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալիկ Ս․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները (Ժաննա Ղ․, ծնված 1987 թ․, Գարիկ Ս․, ծնված 1996 թ․) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ժաննա Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Գարիկ Ս․-ինը՝ ծանր։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։
Առավել մանրամասն՝Այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան