«Հեզբոլլահ»-ը հերքում է Բեյրութի նավահանգստում իրեն պատկանող զենքի առկայության մասին տեղեկությունները
Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսաուղերձում ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը:
«Մենք կտրականապես հերքում ենք Բեյրութում մեր որևէ նյութի կամ հրթիռի առկայությունը: Այն, ինչ հաղորդվում է, զրպարտություն է»,- ասել է Նասրուլլահը:
Լիբանանցիների շիաների առաջնորդը նշել է, որ պայթյունից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են «Հեզբոլլահ» -ի ներգրավման վերաբերյալ, առանց նույնիսկ նախնական տեղեկություններ ունենալու իրական պատճառների մասին:
«Մենք հերքում ենք այն պնդումները, որ մենք վերահսկում ենք նավահանգիստը: Մենք ավելի շուտ գիտենք այն մասին, թե ինչ է գտնվում Հայֆայի նավահանգստում, բայց ոչ այն մասին, թե ինչ է գտնվում Բեյրութի նավահանգստում», - ավելացրել է Նասրուլլահը:
Առավել մանրամասն՝Այստեղ





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան