Ինչու է արգելվում Խաղողօրհնեքից առաջ խաղող ուտել
Մինչ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ, ինչպես ժողովուրդն ասում է` Խաղողօրհնեքը, ըստ ավանդույթի արգելվում է ուտել խաղող, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։
Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել:
Ըստ ավանդույթի, տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, գառ էին զոհաբերում ու բաժանում չքավորներին։
Շատերը կարծում են, որ կենդանի զոհաբերելով կարելի է պարտքը կատարած համարել։ Տոնն իսկապես նշելու համար պետք է հետևել բոլոր ավանդույթներին:
Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվում է խաղողը և ողջ բերքը: Բացի եկեղեցական ծեսից, մարդիկ այս օրը ուխտագնացություն էին կազմակերպում և զոհաբերություն մատուցում:
Առավել մանրամասն՝Այստեղ
Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:
Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։
Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։
Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան