Շուտով . Արսեն Թորոսյանը ուրախ լուր է հայտնել
Աշխարհում կա 100-ից ավել պատվաստանյութի թեկնածու, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նախարարն ասաց, որ ավելի հավանական է, որ 20-ը կդառնան վերջնական.
«Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ կարևոր է երկրագնդի ամբողջ բնակչության համար»:
Թորոսյանն ասաց, որ հիմա բանակցություններ են վարվում երկու ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողներն են.
Առավել մանրամասն՝Այստեղ

«Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը կապ ունի Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է:

Բանակցություններ կան նաև ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, որպեսզի հավասարաչափ բաշխում անեն:
Վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, նույնիսկ մինչև արտադրվելը, ինչի արդյունքում մյուս երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝ հասանելի լինելուց մեկ տարի հետո:

Տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի կամ 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին: Դա պարզ կլինի աշնանը: Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակն ու մենք վերադառնալու ենք սովորական կյանքի՝ առանց դիմակներ, արդեն ուրախալի է:





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան