Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Ժամանց

հայ հայտնիների COVID-ային հանգիստը Հայաստանում (լուսանկարներ)

Հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հանգստանում են Հայաստանում։ Հայտնիների հագստից մանրամասներ ենք իմանում նրանց սոցիալական կայքերում արված հրապարակումներից: Հայկական շոու բիզնեսի անբաժան ընկերուհիներ, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանն իրենց կարճատև հանգիստն անցկացրել են Սևանա լճում։Առավել մանրամասն՝Այստեղ

 

Նրանց են միացել նաև հայտնի երգահան Ավետ Բարսեղյանը , սիրված երգիչներ Միհրան Ծառուկյանն ու կինը՝ Արփինե Գաբրիելյանը։ Համատեղ լուսանկարը Սոֆի Մխեյանը հրապարակել է Instagram-ի իր էջում։

 

«Թրջված ու սթրեսահան եղած վերադարձանք ափ, ֆանտաստիկ օր էր»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հաճելի հանգստից Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել նաև Նազենի Հովհաննիսյանը։

«Թրջված և երջանիկ»,- գրել է դերասանուհին։

Ճանաչված ու սիրված հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը խոստովանում է, որ կորոնավիրուսն իրեն օգնել է ավելի շատ բացահայտել Հայաստանը։ Նա իր հանգիստն է վայելում Լոռիում։

«Ուզում եմ ասել «շնորհակալություն» կորանային, որի շնորհիվ իմացա, որ մեր երկիրը շատ ծիտ ա, լիքը հավես տեղեր կան Հայաստանում, պետք է ուսումնասիրել ու ընդհանրապես` սիրել Հայաստանը»,- գրել է նա:

Նշենք, որ նույնիսկ հանգստի ժամանակ Արուսը չի դադարում հետևորդներին ժպիտ պարգևել։ Նա տեսանյութ է հրապարակել դաշտում արածող կովերի հետ՝ նշելով, որ շատ էր ուզում նրանց հետ նկարվել։

 

Ճանաչված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն էլ որոշել է հանգիստը վայելել Ստեփանավանում։ Իր ծննդյան նախօրեին դերասանն իրեն հատուկ խարիզմայով լուսանկար է հրապարակել ու հումորային գրառում կատարել։

«Թթվածինը զարգել է գլխուս»,- կատակել է դերասանը։

Շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը, շոումեն, հումորիստ Վահե Զիրոյանը և դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որոնք բոլորովին վերջերս հաստատեցին, որ միասին են, հասցրել են լավ հանգստանալ Հայաստանի տեսարժան վայրերում։

Նրանք գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել Լոռու մարզում գտնվող Քոբայրի, Հոռոմայրի վանքերից, Դեբեդ գետից, Հերհերի ջրվեժից։

Ճանաչված դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն էլ այս տարի հասցրել է հանգստանալ Դիլիջանում, Ջերմուկում, իսկ այս պահին էլ Կիրովականում է, ինչպես ասում են՝ գործը համատեղում է հանգստի հետ։

«Հայաստանում հանգստանալու «պլյուսները» շատ-շատ են, կարելի է ասել «մինուս» գոյություն չունի։Մեր տեսարժան վայրերը հիասքանչ են, ունենք նաև սպասարկման բարձր որակ։ Միայն մի թերություն կա, որ բավականին թանկ է և սովորական ապրող մարդկանց համար Հայաստանում հանգստի կազմակերպումը հասանելի չէ։ Կուզեի, որ գները մի փոքր վերանայեին»,- ասաց դերասանը։

Ռաֆայելը, իրեն հատուկ հումորով, Instagram-ի իր էջում հանգստից լուսանկար է հրապարակել։ Կադրում դերասանը ձախ ձեռքում պահել է պաշտպանիչ դիմակն ու գրել՝ մոտս է, բայց մաքուր օդին չեմ դնում։

Նշենք, որ Հայաստանում կան նաև ճանաչված դեմքեր, որոնք հնարավորինս փակ են պահում իրենց անձնական կյանքի մանրամասները և հազվադեպ են սոցցանցային տիրույթում ակտիվություն ցուցաբերում: Նրանց էջերում դժվար է գտնել հանգստի ու վայելքի մասին պատմող լուսանկարներ: