Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում ներկայացնում է ավտովարկավորման ամբողջովին նոր տարբերակ: Այսուհետ առաջնային շուկայից ավտոմեքենա գնող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ օրվա ընթացքում ստանալ ավտովարկավորում` առանց Բանկ այցելելու և նույն օրը վերցնել ավտոմեքենան ավտոսրահից:
Առավել մանրամասն`Այստեղ
Այս գործարքը մեկ օրում կատարելու համար հաճախորդը պարզապես կարող է՝
- ստանալ վարկի նախնական հաստատում առաջնային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման automarket.ameriabank.am հարթակից և մոտենալ ավտոսրահ մեքենան ձեռք բերելու համար կամ
- այցելել Ամերիաբանկի հետ համագործակցող ավտոսրահներից որևէ մեկը և տեղում լրացնելով իր նախընտրած մեքենայի վարկավորման հայտը, ստանալ դրա պատասխանն ընդամենը մի քանի րոպեում:
Վարկային հայտն ավտոսրահում ներկայացնելու դեպքում հաճախորդը վարկի տրամադրման վճար չի կատարելու:
automarket.ameriabank.am հարթակում տեղի են ունեցել մի շարք այլ բարելավումներ, մասնավորապես` բարելավվել է գլխավոր էջից ավտոմեքենաների ընտրության հնարավորությունը, ընդլայնվել են մեքենաների նկարագրությունները, ավելացվել է մի քանի մեքենա իրար հետ համեմատելու հնարավորությունը և այլն:
Ավտոմատ կերպով հաստատվող ավտովարկերը տրամադրվում են մինչև 15 մլն ՀՀ դրամ սահմանաչափով: Ավելի մեծ գումարի ավտովարկի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:
Ավտովարկավորման այս հնարավորությունն արդեն հասանելի է Ամերիաբանկի հետ համագործակցող ավելի քան 20 ավտոսրահում, որոնց ցանկը դեռևս ենթակա է ընդլայնման:
Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան