COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում
Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500:
Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, մտցրել է համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկ:
Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերը մոտենում են 3 հազարին: Վերջին 3 օրվա ընթացքում երկրում նկատվում է վարակի տարածման տեմպի ակտիվացում: Փարիզն ու Մարսելը ներառվել են «կարմիր գոտում», և տեղական իշխանությունները ստացել են նոր սահմանափակումներ կիրառելու թույլտվություն:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»