ՊՊԾ գնդի ոստիկաններն արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերել են գիշերը հրավառություն անող երկու անձի /Տեսանյութ/
Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։
Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես ասած՝ սպառնալիքն է, այլ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք, ոչ թե չտուգանվելու, այլ տարեցների, մանկահասակ երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհանգստություն չպատճառելու համար։
Համոզման մեթոդը, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ այնուամենայնիվ արձանագրվում են։ Դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն ամեն գիշեր ուժեղացված հսկողություն է իրականացնում։
Ներկայացնենք վերջին օրերին հայտնաբերված մի քանի դեպք։ Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները օգոստոսի 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։
Նրանցից մեկն «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում էր հրավառություն իրականացրել։ 29-ամյա երիտասարդը ոստիկանության Մաշտոցի բաժնում ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Մյուսը, որ 39-ամյա տղամարդ է, Կոմիտասի պողոտայում էր հրավառություն իրականացրել։ Նա ևս տուգանվեց։ Օգոստոսի լույս 12-ի գիշերն էլ Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները, տարածքային բաժնում հնչած ահազանգին արագ արձագանքելով, հայտնաբերեցին Գագարինի փողոցի վերջնամասում հրավառություն իրականացրած երիտասարդին, որը ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին ու ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Կրկին հորդորում ու պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։
Առավել մանրամասն՝Այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»