Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

400 տոննա ռազմական նշանակության բեռն ամբողջությամբ չի նվիրվել Հայաստանին

Առավել մանրամասն՝Այստեղ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը քննարկելու նպատակով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», – հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մեջ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։ Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, սպառազինության մատակարարումների շուրջ քննարկումները հիշատակված չեն: «Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարման համատեքստում նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները։ Ռուսական կողմը ընդգծել է իրադրության սրմանը նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ սա Ռուսաստանի պատասխանն է թուրք-ադրբեջանական մերձեցմանը: «Եթե հիշում եք ՝ տավուշյան դեպքերի հետ կապված, երբ սրացում եղավ հակամարտության ամբողջ գոտում, Թուրքիան բավականին արագ արձագանքեց, նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իրենք Ադրբեջանին կաջակցեն բոլոր հնարավոր սցենարների դեպքում՝ նորից հիշեցնելով երկու պետություն, մեկ ազգ կոնցեպցիային իրենց հավատարմության մասին։ Դրան հաջորդեցին տեղեկություններ այն մասին, որ Նախիջևանի հատվածում նկատվում է թուրքական զինվորական ներկայության ընդլայնում, իհարկե ես չեմ կարող ասել, թե որքանով են հավաստի այդ տեղեկությունները, կամ Նախիջևանի միլիտարիզացիայի ուղղությամբ Թուրքիան կոնկրետ ինչեր էր արել։ Բայց հավաստի է այն ենթադրությունը, որ սա արվում էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Տավուշի ճակատում հայերը չանցնեն ավելի վճռական գործողությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Քեռյանի դիտարկմամբ՝ երկրորդ կարևոր գործողությունը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն էին. «Դրանք նույնպես ուժի ցուցադրում էին։ Բնականաբար, այս ամենը ոչ միայն Հայաստանի վրա էր ճնշում, այլև ինչ-որ տեղ ուժի ցուցադրում էր Ռուսաստանի հանդեպ, որովհետև երբևիցե Ռուսաստանը չի հանդուրժել հարավկովկասյան տարածաշրջանում թուրքական ներկայությունը կամ Թուրքիայի կողմից զենքի գործադրման քայլ, դա միշտ Ռուսաստանի կողմից հանդիպել է կոշտ արձագանքի։ Հավանաբար այս իրադարձությունները Կրեմլի ղեկավարությանը անհանգստացրին՝ այն առումով, որ ենթադրություններ եղան, թե Թուրքիան կարող է ակտիվ գործողություններ ձեռնարկել։ Հայաստան զինամթերք բերելը չէր նշանակում այդ ամենը տրամադրել Հայաստանին։ Պարզապես դա արվում էր ռուսական ռազմաբազայի ամրապնդման, նաև այստեղ գտնվող ռուսական զինուժի հարվածային պոտենցիալն ուժեղացնելու համար։ Այսինքն՝ սա Ռուսաստանի պատասխան քայլն էր թուրք-ադրբեջանական զորավարժությունների և Նախիջևանի միլիտարիզացիայի ուղղությամբ Թուրքիայի շարունակվող քայլերին։ Սա նախազգուշացում էր, որ Ռուսաստանը թույլ չի տա Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում»։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ բնական է, որ ադրբեջանական կողմն ունի անհանգստության առիթ, որովհետև այդ զինամթերքը անհայտ ուղղությամբ չի կորում, կուտակվում է Հայաստանում: «Ալիևը անհանգստացած է, որ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը մեծացնում է։ Թե ինչու ռուսական լրատվամիջոցները չեն խոսում զրույցի այդ հատվածի մասին՝ որովհետև նրանց ավանդական գիծն է Ադրբեջանին ռուսական ազդեցության գոտի տանելը։ Պուտինն ու իր շրջապատը այնքան էլ շահագրգռված չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմամբ, որովհետև Ադրբեջանն ամեն դեպքում իրենց համար շատ մեծ նշանակություն ունի։ Այս հեռախոսազրույցի մեկնաբանությունը տալիս պետք է հաշվի առնել ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև Թուրքիայի քաղաքականությունը, ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք տարբեր շերտ ունեն՝ եթե դրանք Սիրիայում որոշակի համագործակցության հնարավորություն ունեն, ապա մյուս բոլոր տեղերում դրանք հակամարտային բնույթ ունեն, շատ հարցեր կան, որտեղ ռուսներն ու թուրքերը իրար չեն հասկանում՝ նաև Հարավային Կովկասի ուղղությամբ։ Ահա այսպիսի ընդհանուր բավականին խճճված տարածաշրջանային քաղաքական իրավիճակ կա։ Կան նաև իրական կարևոր գործընթացներ, որոնք դեռ գաղտնազերծված չեն»,- եզրափակեց նա։