Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Ժամանց

Որոշում չկայացնողները

2018 դեկտեմբերին Հայաստանի գործող իշխանությունը ՀՀ ԱԺ  ընտրության ժամանակ ստացավ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտ 71 % ձայնը: Եթե հաշվի առնենք, որ 1991թ հետո մեր երկրում անցկացված բոլոր էլեկտոռալ պրոցեսներից սա առաջինն էր, որի արդյունքները որևէ մեկի մոտ կասկածներ չառաջացրեցին: Իհարկե, ընդդիմությունը պնդում է,  որ ընտրություններն անցան էյֆորիայի ֆոնի վրա, սակայն այդ պահին դա էական չէր: Որովհետև փաստը մնում է փաստ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը վերջին 25 տարիների ընթացքում ամենալեգիտիմն է, օժտված վստահության շատ մեծ պաշարով: շ

Եվ քանի որ սկսեցինք խոսել փաստերից ապա շարուկանենք խոսել միայն փաստերով: Սովորաբար վստահության նման քվեն ենթադրում է, որ իշխանությունները պետք է ձեռնարկեն որոշակի գործողություններ, այդ թվում նաև ոչ պոպուլիստական, որը կարճաժամկետ հատվածում կիջեցներ վերջիններիս վարկանիշը, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում կտա լուրջ պտուղներ պետության և հասարակության համար, ինչպես նաև հենց իշխանությունների:

Առավել մանրամասն՝Այստեղ

Անցել է արդեն երկու տարի, սակայն բացի գեղեցիկ խոստումներից, հասարակությունը ոչինչ չի տեսնում: Ասֆալտ, բանակի ուտելիք և համակարգային կոռուպցիայի վերացում: Վերջ: Երկու տարվա ընթացքում ուրիշ ոչինչ չի արվել: Արցախի հիմնախնդիր, Ամուլսարի պրոբլեմ, արտագաղթ, ներդրումների իսպառ բացակայություն, գործազրկություն, չհամակարգված գործողություններ: Այս և էլի շատ խնդիրներ մնում են օրակարգում: Այո ոչ ոք չի վիճարկում իշխանությունների լեգիտիմությունը:

Բայց աշխարհի պատմությունը ապացուցել է, որ պետությունը և հասարակությունը կառավարելու համար լեգիտիմությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ այս իշխանությունները որքան լեգիտիմ են, այդքան էլ (եթե ոչ ավել)՝ ոչ էֆեկտիվ: Փորձագետներից շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանի անհաջողությունների մեծ մասի հիմքում ընկած է կադրային վատ քաղաքականությունը:

Ի դեպ, այդ կարծիքին է նաև հիասթափված քաղաքացիների մեծ մասը: Սակայն եկեք այս ամենին նայենք մի փոքր այլ տեսանկյունից: Իսկ ինչու են կադրերը վատը: Չէ որ ոչ մի նոր իշխանություն (լինի դա Հայաստանում, թե աշխարհի ցանկացած երկրում) փորձառու չի ծնվում: Երևիթե, հենց այդ պատճառով է համաշխարհային քաղաքական պրակտիկայում ներմուծվել «100 օր» հասկացողությունը:

Այսինքն՝ նոր նշանակված պաշտոնյային տրվում է 100 օր փորձաշրջան, որից հետո թե՛ ինքը և թե՛, առավել ևս, նրա վերադասը հասկանում են՝ համապատասխանո՞ւմ է արդյոք տվյալ անձը այդ պաշտոնին, թե՞ ոչ: Մեզ մոտ նման բան գոյություն չունի: Իսկ դրա պատճառը մեկն է: Նիկոլ Փաշինյանը վախենում է որոշում կայացնելուց: Չեմ կարող հստակ ասել, թե որն է նրա վախի հիմնական պատճառը: Միգուցե այն, որ թիմակիցները կարող են «տակից փախչել», միգուցե՝ որ կպակասեն ֆեյսբուքյան լայքերը:

 

Չի բացառվում որ նա պարզապես այդպիսի մարդ է՝ վախենում է սխալվելուց: Միգուցե այդ ամենը միասին, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանի կառավարող օղակներում որոշումներ չեն կայացվում: Եվ դա միայն կադրերին չի վերաբերում: 2008թ ճգնաժամի օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանը ասեց. «Որ ճգնաժամի մասին չխոսենք, այն մեզ կշրջանցի»:

Իհարկե այդ արտահայտությունը դարձավ ծաղրի առարկա, այդ թվում և Նիկոլ Փաշինյանի կողմից: Սակայն Նիկոլ Փաշինյանը երևի չհասկացավ, որ պրոբլեմի մասին չխոսելով, այն լուծում չի ստանում: Ավելին՝ խնդիրը խորանում է և կարող է դառնալ լուրջ պրոբլեմ: Ամուլսարը վկա: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև պարոն Փաշինյանը վախենում է որոշում կայացնի: Երկու տարի է պարոն Փաշինյանը նախկիններին «փռում է ասֆալտին և ծեփում պատերով»: Իրականում, այսօր որևէ նախկին, կրկնում եմ որևէ նախկին պատժված չէ (կալանքի տակ միայն Գագիկ Խաչատրյանն է, որն, ի դեպ, արդեն երկար ժամանակ է ինչ գտնվում է հիվանդանոցում):

Ես ամենևին կողմնակից չեմ, որպեսզի մարդիկ մասսայական դատվեն, կալանավորվեն, նստեն: Լրիվ հակառակը: Նրանց կարելի էր այլ կերպ պատժել: Սակայն, ինչպես նշեցի ամենասկզբում, խոսելու ենք միայն փաստերով: Մեկ տարի առաջ ասում էին, որ Արթուր Վանեցյանն է մեղավոր նախկիններին չպատժելու համար: Արդեն մեկ տարի է պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն չէ: Բայց ոչ մի նախկին այս ընթացքում չիպատժվել: Ավելին, ով կալանավորված էր՝ ազատ է արձակվել: Գիտե՞ք ինչու: Որովհետև պարոն Փաշինյանը վախենում է որոշում կայացնել:

Բոլորին արդեն պարզ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողվել է: Վարակի դեպքերը պակասել են զուտ կենսաբանական պատճառով՝ հասարակությունը 5-6 ամսվա մեջ ձեռք է բերել կոլեկտիվ իմունիտետ: Սրա մասին են խոսում գրեթե բոլոր մասնագետները: Պարզ է, որ դիմակները, արտակարգ դրությունը և այլ սահմանափակումները, որոնք անհրաժեշտ էին մարտ-մայիս ամիսներին, արդեն անիմաստ են:

Ի դեպ, մեր իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ այն ժամանակ իրենց պարտադրանքները կրում էին զուտ դեկլարատիվ բնույթ և այդպես էլ մնացին թղթի վրա: Իսկ հիմա պետք են այլ մոտեցումներ: Որովհետև տնտեսությունը մեռնում է: Բայց Նիկոլ Փաշինյանը չի անում դա: Գիտե՞ք ինչու: Որովհետև պարոն Փաշինյանը վախենում է որոշում կայացնել:

Կարող ենք շատ երկար խոսել որոշում չկայացնելու մասին: Օրինակ շինարարության ոլորտում կամ գյուղատնտեսության: Բայց ամենավատը նա է, որ որոշում չկայացնելը դարձել է թրենդ: Միգուցե բառը սխալ օգտագործեցի, որովհետև որոշ դեպքերում, հատկապես միջին և ցածր օղակներում որոշում չկայացնելը ոչ թե թրենդ է, այլ վախի զգացողություն՝  «Շառից-փորձանքից հեռու… բա որ վաղը ԱԱԾ գա, ինչ ենք անելու» սկզբունքով:

Եվ՝ վերջում, մի բարի խորհուրդ.

Պարոն  Փաշինյան, ՄԻ ՎԱԽԵՑԵՔ: Ի վերջո, Ձեզ ընտրած հայ ժողովուրդն ասում է, որ ԵՐԿՈՒ ՎԱԽԸ՝ ՄԻ ՄԱՀ Է: Առողջ եղեք, որոշումներ կայացրեք, որովհետև չի կարելի անվերջ լինել դոնդողի (ժելեյի) կարգավիճակում: