Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրում է իր առաջին մամուլի ասուլիսը. օրն ու ժամը հայտնի է
Առավել մանրամասն՝Այստեղ
Ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ «Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված են 200-ից ավելի լրագրողներ, որոնք ներկայացնում են հանրապետությունում գործող գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները, խնդրում ենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ներկայացնի միայն մեկ լրագրող, առկայության դեպքում՝ մեկ լուսանկարիչ, ինչպես նաև մեկ օպերատոր: Մամուլի ասուլիսը լուսաբանելու համար ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին առաջարկում ենք մասնակցությունը հաստատել մինչև ս. թ. օգոստոսի 18-ի ժամը 18:30-ը՝ [email protected] հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունները, հեռախոսահամարները և էլ. փոստի հասցեները: Միջոցառման վայր լրագրողների մուտքը կիրականացվի միայն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրումը հաստատող վկայականի առկայության դեպքում: Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 37 շենքի («Հարսնաքար» համալիր) բացօթյա կանաչ հատվածում: Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:00-ից մինչև 11:40-ը: Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները»,- ասված է հայտարարության մեջ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան