Նազարբաևի դուստրը մեկնաբանել է որդու մահը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգան, հաստատել է իր որդու՝ Այսուլթանի մահը: Նրա մեկնաբանությունը հրապարակվել է «Նուրսուլթան Նազարբաև» հիմնադրամի կայքում ՝ կիրակի, օգոստոսի 16-ին: «Իմ ընտանիքը խորապես զգում է մեր սիրելի Այսուլթանի մահը, և մեզ համար այս շատ ծանր պահին մենք հույս ունենք, որ հասարակությունը ըմբռնում և հարգանք կցուցաբերի մեր անդառնալի կորստի նկատմամբ», – իր ուղերձում ասել է Նազարբաևան: Որդու մահվան մանրամասների մասին նա չի խոսել։ Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի մահվան մասին ավելի վաղ, օգոստոսի 16-ին հաղորդել էին մի շարք լրատվամիջոցներ: Նշվում է, որ 30-ամյա տղամարդը մահացել է Լոնդոնում: Ըստ նախնական տվյալների՝ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս չի նշվում: 2019-ի հուլիսին հաղորդվել էր, որ Լոնդոնում գտնվող Այսուլթանը կծել է ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Ղազախստանի առաջին նախագահի թոռանն այդ ժամանակ դատապարտեցին մեկ տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հանրային աշխատանքի և մի քանի հազար ֆունտ ստեռլինգ վնասի փոխհատուցման, ինչպես նաև պարտավորեցրել էին թմրանյութերից կախվածության բուժում անցնել։
Առավել մանրամասն՝Այստեղ




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան