Բելառուսում ցույցերի ժամանակ երկու քաղաքացի է մահացել
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ երկու մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը:
Առավել մանրամասն՝Այստեղ
Նախարարն այդ մասին հայտնել է գերատեսչության շենքի մոտ հավաքված բժիշկներին: Առաջին մահացած ցուցարարը Ալեքսանդր Տարայկովսկին է: ՆԳՆ տվյալներով՝ նրա ուղղությամբ կարող էին կրակ արձակած լինել «ոչ մահացու» զենքից, քանի որ ցույցերը ցրելիս հրազեն չի օգտագործվել:
Ցույցերի մյուս մասնակցին մեկուսարանից հիվանդանոց են տեղափոխել Գոմելում, երբ նրա վիճակը կտրուկ վատթարացել էր: Կարճ ժամանակ անց նա մահացել է:
Առողջապահության նախարարը հավելել է, որ հիվանդանոցներում բուժումը շարունակում է 158 մարդ: Նրանցից 3-ի մոտ ծանր վնասվածքներ են:
Հիշեցնենք, որ Գոմելում մահացած երիտասարդի մայրը օրեր առաջ հայտնել էր, որ իր տղան ցույցերի մասնակից չի եղել: Նրան ձերբակալել էին օգոստոսի 9-ին, երբ նա ընկերուհուն տեսնելու էր գնում: Մոր խոսքով՝ 25-ամյա երիտասարդը սրտի խնդիրներ է ունեցել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան