Քաղաքականացված ու վերահսկելի խորհուրդներ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջապես հաստատվել են Հայաստանի չորս պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Այս առումով տարաբնույթ կարծիքներ ու գնահատականներ կան փորձագիտական շրջանակների կողմից, այդ թվում՝ կապված ժամկետների, օրենսդրության և բուհերի կանոնադրությունների հետ համապատասխանության և այլ հարցերի հետ:
Ինչ վերաբերում է բուն խորհուրդներին, ապա դրանց կազմերի հպանցիկ ծանոթությունն անգամ ի ցույց է դնում դրանց ընդգծված քաղաքականացվածությունը: Նախկին իշխանությունների հասցեին մշտապես մեղադրանքներ են հնչել, թե նրանք բուհերը քաղաքականացրել են, կամ, այլ կերպ ասած, «հհկականացրել» են: Ներկայիս իշխանությունները ևս գնում են այդ ճանապարհով, սակայն ոչ պատգամավորներ ընդգրկելու ճանապարհով:
Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի վստահում իր թիմի խորհրդարանական բլոկին և լիազոր մարմնի կողմից վարչապետին է առաջադրել հոգաբարձուների խորհրդի «արտախորհրդարանական» անդամների, որոնց հնարավոր կլինի լիարժեք վերահսկել և բուհերի ռեկտորներ անցկացնել իր համար ցանկալի թեկնածուների:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»