Կալիֆոռնիայում հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռ է կործանվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով սրահում գտնվող միակ օդաչուն մահացել է, հայտնում է Daily Mail պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ֆրեզնո շրջանում։ Նշվում է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հայտնի է, որ Bell UH-1H ուղղաթիռում միայն մի օդաչու է եղել, որի ինքնությունը դեռևս չի հաստատվել։ Ուղղաթիռը մասնավոր սեփականության է պատկանել, սակայն այն պայմանագրով տրվել է կառավարությանը՝ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի համար։ Տեղեկությունների համաձայն՝ օրերս երկու տասնյակ հրդեհների հետևանքով ավելի քան 22 000 մարդ է տարհանվել։ Նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Կալիֆոռնիայի Անտառտնտեսության և հակահրդեհային պաշտպանության վարչությունից հայտնել են, որ վերջին 72 ժամվա ընթացքում նահանգում մոտ 10 849 կայծակի հարվածի հետևանքով ավելի քան 367 հրդեհի նոր օջախ է առաջացել։ Տարբեր գնահատականներով՝ մինչ այժմ նահանգում հրդեհի հետևանքով ընդհանուր 330 000 ակր հողատարածք է այրվել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»