Գիտնականները գրիպի տարածման նոր եղանակ են հայտնաբերել
Գրիպի վիրուսը կարող է փոխանցվել մեկ մարդուց մյուսին` կպչելով տարբեր պինդ մարմինների, ներառյալ փոշու եւ մանրաթելային կտորների մակերեւույթին: Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում:
«Մենք միշտ համարել ենք, որ գրիպի վիրուսը փոխանցվում է կաթիլների եւ աերոզոլների միջոցով, որոնք արտաշնչում է հիվանդ մարդը՝ խոսելիս, հազալիս կամ փռշտալիս: Հետեւաբար մենք զարմացանք՝ իմանալով, որ սովորական փոշին կարող է տարածել վիրուսային մասնիկները եւ վարակել նոր զոհերի»,- ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հետազոտության շրջանակներում գիտնականները գրիպի դեմ պատվաստել են մի քանի ծովախոզուկների, որից հետո նրանց տեղավորել են շրջապատից լիովին մեկուսացված վանդակի մեջ: Վանդակում օդի շրջանառության համակարգը հագեցած է եղել ֆիլտրերով, որոնց վրա կարող էին տեղակայվել մասնիկները: Այս ֆիլտրերի օգնությամբ կարելի էր հասկանալ, թե ինչ մասնիկներ են հայտնվել վանդակի օդում: Ընդ որում՝ արձանագրվել է, թե խոզուկների որ գործողություններն են հանգեցրել ֆիլտրերի վրա մասնիկների նստելուն: Պարզվել է, որ երբ կենդանիները սկսել են շարժվել, օդում հայտնվել են փոշու եւ տարբեր մանրաթելերի բազմաթիվ մասնիկներ:
Այնուհետեւ գիտնականները խոզուկների մորթին եւ մաշկը մշակել են գրիպի վիրուսի մասնիկներ պարունակող լուծույթով: Պատվաստումների շնորհիվ ծովախոզուկներն իրենք չեն վարակվել, սակայն նրանք անընդհատ շրջակա միջավայր են արտանետել հազարավոր վիրուսային մասնիկներ, որոնք կպել են փոշեհատիների եւ մանրաթելերի մակերեւույթին: Եվ վիրուսային մասնիկները նաեւ ակտիվորեն նստել են ֆիլտրերի վրա: Երբ ֆիլտրերը հեռացրել են, իսկ օդի շրջանառության համակարգը միացրել են մեկ այլ վանդակի, որտեղ եղել են գրիպի դեմ չպատվաստված կենդանիներ, երկրորդ վանդակի բնակիչները վարակվել են:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»