Ինչպես անել, որ տղամարդը միայն քո մասին մտածի
Ժամանակակից տղամարդիկ պետք է զգայական, հոգատար լինեն եւ կողքերը չնայեն: Սիրահարված կինը կարող է անընդհատ մտածել իր տղամարդու մասին. նա երազում է, պլանավորում է ժամադրությունները, համատեղ ժամանց է հորինում եւ այլն: Նա միշտ ցանկանում է, որ տղամարդն անընդհատ իր մասին մտածի։ Իսկ այս ամենին կարելի է հասնել մի քանի միջոցով:
Հարկավոր է նրան հասկացնել, որ դուք «անմատչելի» եք. նրան ստիպեք ձեզ հետ հանդիպում փնտրել, մտահոգվել եւ նյարդայնանալ: Ձեր պահվածքով եւ բառերով պիտի նրան ցույց տաք, որ այնպիսի կին եք, որին պետք է նվաճել:
Ձեւացրեք, թե շատ զբաղված եք եւ ձեր անհետաձգելի գործերից կտրվեք միայն նրա հետ հանդիպելու համար: Տղամարդուն հնարավորություն տվեք ձեզ հետ հանդիպման առիթ փնտրել, արժանանալ ձեր ուշադրությանը, դժվարություններ հաղթահարել: Եթե կարողանաք ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նա իրեն հաղթող զգա, որին առաջին մրցանակն է բաժին հասել, դա նրան ամուր կկապի ձեզ:
Ձեր տղամարդը պիտի վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է եւ հետաքրքիր: Եթե վստահ լինի, որ դուք հենց միայն իր զանգին եք սպասում, կդադարի ամեն րոպե մտածել ձեր մասին. ինչո՞ւ պիտի անի դա, եթե առանց այդ էլ գիտե, թե ինչով եք զբաղված: Այս դեպքում նրանք հեշտությամբ կորցնում են հետաքրքրությունը այն կանանց հանդեպ, որոնք մի տղամարդուց բացի, ուրիշ ոչնչով տարված չեն եւ ուրիշ ոչ մեկին հետաքրքիր չեն:
Դուք պետք է պահպանեք այն առասպելը, թե դուք զբաղված եւ ամեն տեղ պահանջված մարդ եք. ձեզ սպասում են ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք եւ անընդհատ ինչ-որ գործեր են հայտնվում:
Ջանացեք միշտ խորհրդավոր մնալ տղամարդու համար` սիրախաղ արեք, սեթեւեթեք, կանացի այլ հնարքներ կիրառեք, որպեսզի ձեր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունը չթուլանա: Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները բավականաչափ ամուր են, դա պատճառ չէ, որպեսզի թույլ տաք, որ առօրյա գործերն ու ձանձրույթը փչացնեն ձեր ռոմանտիկ պատմությունը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան