Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Երեխային տանե՞լ դպրոց, թե՞ չտանել․ այս է խնդիրը

Բազմաշերտ, շատ լուրջ խնդիր է, որն ունի և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ կրթական բաղադրիչ։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում երկու երեխաների ծնող Արմինե Վահանյանը՝ ուսումնական հաստատություններում դասերին դիմակներով մասնակցելու որոշմանը, ինչի մասին օրերս հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Տիկին Վահանյանի դուստրը, որը 4-րդ դասարան է փոխադրվել, շատ է ուրախացել դպրոցների վերաբացելու հանգամանքով, որովհետև ընկերներին է տեսնելու, մինչդեռ մայրը մտավախություն ունի։

«Մեկ շաբաթ առաջ ամուսինս բարձր ջերմություն ուներ, օքսիմետրով ստուգեցինք՝ թթվածնային հագեցվածությունը 98 տոկոս էր, հետո դիմակը դրեց, 5 րոպեից ստուգեց՝ թթվածնային հագեցվածությունը 88 էր իջել։ Հիմա ես դա պրոեկտում եմ երեխաներիս վրա։ Տարրական դասարանի աշակերտների համար շատ դժվար է դիմակները մաքուր պահել, նույնիսկ, եթե հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվեն, այդ դիմակը երեխայի դեմքին է, իր մոտ թթվածնային քաղց է, ուղեղը թթվածին չի ստանալու և երեխայի ընկալումը թուլանալու է։ Ի՞նչ գիտելիք է երեխան տուն բերելու, շատ կասկածելի է»,- նկատում է տիկին Վահանյանը՝ հավելելով, որ հավանականությունը մեծանում է՝ վարակը կարող են տուն բերել, չէ որ կոնտակտավոր են։

Թերապևտ-սրտաբան, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նախ ընդգծում է՝ եթե մարդը առողջ է ու դիմակ է դնում, ապա չեն կարող ինչ-որ առողջական խնդիրներ առաջանալ, իհարկե չհաշված բացառությունները, օրինակ՝ ամռան տապին շնչառությունը իսկապես դժվարանում է։ Այնուամենայնիվ, տիկին Մանուկյանը շեշտում է, որ դպրոցներում դիմակ դնելուն դեմ է, որովհետև փակ տարածությունում տևական ժամանակ դիմակ դնելը կբերի դժվար ընկալողականության։

«Այսինքն՝ անպայման կլինի թթվածնային քաղց, որը կբերի դժվար ըմբռնման։ Սրանք անպայման կնկատվեն հատկապես տարրական դասարանների աշակերտների մոտ։ Ինչ վերաբերում է բարձր դասարանների աշակերտներին, ապա այլ խնդիր է առաջանում, որ նրանք չեն կրելու, ուսուցիչները պարտադրելու են և անախորժություններ են առաջանալու ու դասապրոցեսը խաթարվելու է»,- նկատում է թերապևտ-սրտաբանը ու հավելում, որ ուսուցչի և աշակերտի միջև հաղորդակցության ընթացքում միմյանց տեսնելն է կարևոր, ինչպես նաև բառերի արտասանությունը ճիշտ ընկալելը, չէ որ դիմացինը, երբ դիմակով է խոսում բառերը պարզ չեն լսվում։

Արմինե Վահանյանը շարունակում է թվարկել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այս որոշման հետևանքով։ Ընդունում է՝ ինքը կկարողանա ամեն օր մի քանի դիմակ գնել, բայց դա ոչ բոլորն են կարող անել, ինչը հավելյալ ֆինանսական բեռ է լինելու ծնողների համար։ Ասում է՝ դեռ չեն պարզաբանել, դիմակը ծնողնե՞րն են գնելու, թե՞ դպրոցը կտրամադրի։

«Այսօր, երբ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, դա իսկապես շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց տիկին Վահանյանը։

Ինչ վերաբերում է կրթական բաղադրիչին, ապա ըստ նրան հասած տեղեկությունների՝ եթե 30-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվեն, ապա 1 դասաժամը, որը 45 րոպե է ևս կկիսվի։

«Այսինքն՝ երբ ուսուցիչը պիտի 45 րոպե դաս բացատրեր, հիմա առանձին երկու անգամ 20-ից 25 րոպե դաս կանի, ու կվարձատրվի 45 րոպեի համար, որպեսզի ուսուցչին հավելյալ չվճարեն։ Մարդկանց մոտ տագնապ է առաջանում՝ ինչո՞ւ, որովհետև մինչև այս պահը լիարժեք ինֆորմացիա չունենք թե՛ դպրոցների պարագայում, թե՛ այլ ուսումնական հաստատությունների։ Տպավորություն է, որ նախարարությունն ընդհանրապես չգիտի՝ ի՞նչ պետք է անի, կոպիտ ասած՝ ցեցը գցեց ուսումնական հաստատությունների գրպանը, դե ինքներդ որոշեք, թե ինչ եք ուզում անել»,- ասաց տիկին Վահանյանը։

Թե՛ թերապևտ-սրտաբանը, թե Արմինե Վահանյանը ընդգծում են, որ աշնանն այսպես թե այնպես վարակը նոր թափ է առնելու։ Բժշկուհին ասում է՝ միևնույն է դիմակը ամբողջությամբ չի կանխարգելելու հիվանդությունը։

«Այսինքն՝ դպրոցում դիմակ դնելն անիմաստ է լինելու և երեխաներին ավելորդ անհարմարություններ են պատճառելու»,- նկատում է նա ու հավելում, որ չի հասկանում նաև, թե ինչո՞ւ չեն բոլորը սեպտեմբերի մեկից հաճախում ուսումնական հաստատություներ, միեւնույն է, դրանով էլ չեն կանխարգելելու։

«Չեմ հասկանում նաև մինչև դպրոց գնալը 14 օր մեկուսանանալու նախարարի կոչը, ի՞նչ է նշանակում։ Օրինակ, մարդիկ հանգստյան տներում են, ո՞նց մեկուսանան։ Տեսեք, եթե հիվանդությունը պետք է արտահայտվի, ուրեմն պետք է արտահայտվի՝ անկախ նրանից ես կմեկուսանամ, թե ոչ։ Ի սկզբանե էլ դա հնարավոր չէր կանխել, դրա համար էլ այսպես տարածվեց»,- շեշտեց բժշկուհին։

Մասնագետին արդեն բազմաթիվ ծնողներ են դիմել, մտավախությունները ներկայացրել, որոնց մի մասը գուցե չափազանցված է, մի մասն էլ՝ տեղին։ Այժմ գլխավոր հարցը սա է՝ երեխային տանե՞լ դպրոց, թե՞ ոչ․ պատասխանը երկու երեխաների ծնող Արմինե Վահանյանը չունի․

«Ես հիմա երկմտանքի մեջ եմ, չգիտեմ՝ երեխաներիս ուղարկե՞մ դպրոց, թե՞ չուղարկեմ։ Սա ասում եմ և՛ առողջության, և կրթության որակի առումով։ Ինքն այդ վիճակում ի՞նչ է ընկալելու, կամ եթե 20, 25 րոպե դաս են անելու, մինչև դասարանը հավաքեն, «շողուլի» բերեն, դասն ավարտվելու է, ի՞նչ են յուրացնելու երեխաները»,- հարցնում է տիկին Վահանյանը, մյուս կողմից էլ նկատում, որ կորոնավիրուսը կրթական համակարգի խնդիրները վերհանեց, և փաստացի հեռավար ուսուցման կարգին անպատրաստ էին թե՛ ուսանողները, թե՛ մանկավարժական անձնակազմը։