Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Խորվաթիային, Արոնյանը պարտվեց
ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի չորրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը մրցեց Խորվաթիայի թիմի հետ եւ առավելության հասավ 4,5։1,5 հաշվով։
Հաղթանակ տարան Էլինա Դանիելայնը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Ոչ ոքի խաղաց Հրանտ Մելքումյանը։ Լեւոն Արոնյանը սեւերով պարտություն կրեց Անտե Բրկիչից։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության էր մատնել Թուրքիայի հավաքականին։
C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է չորս հաղթանակ՝ 8 թիմային միավոր։ Երկրորդ-երրորդ տեղերը կիսում են Հայաստանն ու Անգլիան՝ 6-ական միավոր։
Օգոստոսի 22-ին կանցկացվի եւս երկու տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին եւս երեք տուրով։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան