Թուրքիան Սեւ ծովում հայտնաբերած գազի պաշարները գնահատել է 65 մլրդ դոլար
Թուրքիան Սեւ ծովում հայտնաբերած գազի պաշարները գնահատել է մոտ 65 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք սեյսմիկ հետազոտություններն ու հորատումն ինքնուրույն կանցկացնենք»,- հայտնել է թուրք նախարարը։
Միաժամանակ փորձագետները հստակեցնում են, որ հայտարարված գազի ծավալները երկրին կարող են կարճ ժամանակ բավականացնել։ Նրանց խոսքով՝ երկիրը 320 մլրդ խորանարդ մետրը ծախսում է ընդամենը 6 ամսում։
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր, որ Թուրքիան Սեւ ծոցվում գազի նոր հանքավայրեր է գտել, հայտնում է Bloombeg-ը։ Գործակալության աղբյուրները հստակեցնում են, որ Ռումինիայի եւ Բուլղարիայի սահմաններից ոչ հեռու հետախուզումն անցկացրել է «Ֆաթիհ» հորատման նավը։ Թուրքիան 2023 թվականին կսկսի գտնված հանքավայրից իր գազի արդյունահանումը։




















«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից
Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
ՌԴ ԱԳՆ-ն «The Insider»-ի «ռուս գործակալների Երևանում գտնվելու» մասին լուրն անվանել է կեղծ
ՔՊ՝ 28,8 %, «Ուժեղ Հայաստան»՝ 14,9%, «Հայաստան»՝ 12,1%, ԲՀԿ՝ 8,7 %, «Միասնության թևեր»` 5,8 %․ սոցհա...
«Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում» թեմայով փորձագիտական քննարկում տեղի կունենա
«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է
Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն