Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Քաղաքականություն

Ետտավուշյան Ռուսաստան. 1921-ի ոճրի դիմաց վճարելու պահը

Համաձայն ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի Ջեյհուն Բայրամովը  օգոստոս 26-ին նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կմեկնի Մոսկվա: Բաքվի արտաքին քաղաքականության նորանշանակ պատասխանատուն ավելի վաղ Թուրքիա էր այցելել: Ինչ է սպասում Բայրամովին Մոսկվայում եւ ինչ են այնտեղ սպասում Բայրամովից

Անցյալում աննկատ «մանկավարժ» Բայրամովը Տավուշի մարտերի ավարտին փոխարինեց պախարակման ենթարկված Էլմար Մամեդյարովին, որը ամենեւին սովորական ֆիգուր չէր: Նա պաշտոնյա-ֆունկցիա էր, որ իր վրա էր խաչել Անդրկովկասում եւ Առաջավոր Ասիայում հյուսված ՌԴ բազմաթիվ թելեր: Որո՞նք էին դրանք եւ ինչ պատահեց այդ թելերին Տավուշի սահմանամերձ սրումից հետո:

Ետխորհրդային Մոսկվան 30 տարի շարունակ Հայաստանի եւ դեռեւս պետերբուրգյան բարձր կաբինետներում ծնված «Ադրբեջան» նախագծի հանդեպ վարում էր հավասար հեռավորության քաղաքականություն, հենվելով ղարաբաղյան խնդրի վրա:

Այդ խնդիրը ընտրվել էր իբրեւ ԽՍՀՄ կառավարելի ապամոնտաժման հիմնական գործիք եւ, միաժամանակ, նոր Ռուսաստանի ռազմական եւ դիվանագիտական ապահովման ապագա կորիզ Կովկասում: Ռազմաքաղաքական նոր կառուցման սպասարկումը դրվել էր Երեւանի վրա: Գազային հեղձուկի, երկաթուղային կազմալուծման եւ լեզվական «փափուկ» ներխուժման միջոցները իբրեւ Երեւանի սահմանները նշող զսպաշապիկ թվում էին բավարար:

Հեռացող բայց չհեռացած Ռուսաստանի էպիկական պատկերից, սակայն, այժմ մնացել են Մինսկի միջնորդական խումբ կոչվածի ռուս համանախագահության յուրահատուկ ինստիտուտը եւ Կովկասի վրա Անկարայի լայն բացած երախը: Մամեդյարովը ռուսական այդ ինստիտուտի կարծես անբաժանելի մասն էր: Մինչ այդ, 2018-ին մեկ ուրիշ կարեւոր մաս՝ նախարար Էդվարդ Նալբանդյանը արդեն բաժանվեց իր ֆունկցիայից: Մոսկվայի համար, թող թույլ տրվի ասել ռուսական հայտնի հոլովակի լեզվով, «սա ֆիասկո է, բրատա՛ն»:

Ինչ է կատարվում ղարաբաղյան խնդրի շրջանակներից դուրս: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Մոսկվան հատուկ շեշտադրումով հայտարարում է ՀՀ հետ ոչ ավել ոչ պակաս դաշնակցային հարաբերությունների մասին: Միաժամանակ, Մոսկվան եւ Բաքուն մինչեւ Տավուշ փոխադարձաբար հայտարարում էին ստրատեգիական գործընկերներ՝ սպառազինության մատակարարումների հսկայական ծավալների իրականացմանը զուգահեռ: Արդյունքը 2016-ի ապրիլյանն էր: Մոսկվան գործընկերային հարաբերությունների մեջ է նաեւ Թուրքիայի հետ՝ Սիրիայում: Ավելի ճիշտ կլիներ ասել, խրվել է այնտեղի թուրքական ճահճում:

Հեռացող բայց չհեռացած Ռուսաստանի էպիկական պատկերից այժմ մնացել են Մինսկի խմբի ռուս համանախագահության «ինստիտուտը» եւ Կովկասի վրա Անկարայի լայն բացած երախը

Այլ վայրերում՝ Ղրիմից մինչեւ Լիբիա Մոսկվան մարտնչում է ընդդեմ թուրքական շահերի: Սրանք են ՌԴ «թելերը», որ էլ ավելի խճճվեցին Տավուշով: Հարցը, թե որքանով էր ինքը՝ պաշտոնական Մոսկվան, կամ նրա ինչ-ինչ շրջանակներ շահագրգիռ Տավուշով, այժմ երկրորդական է, քանի որ իրադրության բարդությունը բազմապատիկ գերազանցում է նախնական մտահղացումը, եթե այդպիսին կար:

Իսկ իրողությունը հետեւյալն է: Ետտավուշյան իրավիճակի հեղինակը Անկարան է: Թուրքիան, հայկական զինված ուժերի գործողությունների վրա, իբրեւ առիթի հենվելով, համարձակ դեմարշ կատարեց ընդդեմ Ռուսաստանի՝ 1921 թվականի նվերները եւս մեկ անգամ, ավելի ընդլայնված շահագործելու նպատակով:  Անկարայում, հավանաբար, գտնում են, որ սա ԱՄՆ կողմից խրախուսելի զբաղմունք է: Դրույքը Նախիջեւանը, եւ նույնիսկ Բաքուն չեն՝ այն ավելին է:

Հատուկ նշենք, որ Հայաստանը ռուսական թելերի այս կծիկում ինքնուրույն, ուր մնաց, հանգուցային դեր չուներ, ի տարբերություն Բաքվի, որ իրեն կարող էր թույլ տալ հեռուն տանող իսրայելյան, եվրոպական կամ թուրքական բազմազան ճյուղավորումներ: Սա սկզբունքային պահ է, որ հետեւում է ՀՀ որդեգրած «դուլ չեզոքության», իրականում՝ կատարյալ ինքնամեկուսացման քաղաքականությունից: Ավելին անել հայկական խորհրդածին վերնախավը ի վիճակի չէր, դատելով անկեղծ ինքնամերկացումից, օրգանական բնույթի պատճառներով:

Ջեյհուն Ազիզ-օղլու Բայրամով  | az24

Ի՞նչ հետեւեց Անկարայի կովկասյան դեմարշին: Նախ եւ առաջ, Բաքուն Ռուսաստանին ջնջեց, համենայն դեպս միառժամանակ, իր ռազմավարական գործընկերների ցանկից, շնորհելով Վրաստանին հավասար «խաղաղ, պրոբլեմներ չհարուցող դրկիցի» կարգավիճակ [Եզերք, 1]: Շաչուն ապտակը հասցվեց հենց Բայրամովին նշանակելու առիթով, եւ վերջինս դրա քայլող մարմնավորումն է այժմ: Այնուհետեւ, հեռանկարային «թիվ 1» գործընկեր հռչակվեց Թուրքիան, որն էլ այդ նոր կարգավիճակով առաջինը «բույրուն» արեց քաղաքական կուսությամբ պսպղացող Բայրամովին:

Ետտավուշյան իրավիճակի իրական հեղինակը Անկարան է: Թուրքիան, Զինուժի տավուշյան գործողությոնների վրա, իբրեւ առիթի հենվելով, համարձակ դեմարշ կատարեց ընդդեմ Ռուսաստանի

Միջերկրականի խնդիրներից անմասն չլինելու Երեւանի հայտին, որին Անկարան պատասխանեց իր ավանդական թուրքական անճաշակությանը գումարած հիստերիկ ելեւէջներով, զուգերգեց նաեւ Բաքուն՝ հենց նորանշանակ Բայրամովի անունից:

Ահա այսպիսի Բայրամով պիտի գա Մոսկվա, որտեղ «մարիֆաթով» վայելում են 1916-1923 շրջանի հակահայ ոճրագործության արդյունքների ողջ բերկրանքը: Սեւրի արդիականությունը մատնանշող Երեւանը հազիվ թե գայթակղվի նոր Վան-1916, Շուշի կամ Կարս 1920-ներով: Դա հասկանում են Մոսկվայում: Պատահական չէ, որ Բայրամովի այցի նախօրեին նախարար Լավրովը խորհրդային անցյալով մի թերթի հարցերին պատասխանելիս [Տրուդ, 2], Տավուշի սրման նախաձեռնության «դափնեպսակը», Բաքվին շողոքորթելով, հանձնեց Երեւանին: Հանճարեղ ընտրություն է. չստանալով Բաքուն՝ կորցնել Երեւանը:

Փլուզման, ի տարբերություն 1988-ի՝ անկառավարելի հեռանկարի առջեւ կանգնած Ռուսաստանի պարագային Երեւանը պետք է առավելագույն ճկունություն դրսեւորի: Կբավարարե՞ն նոր վերնախավի օրգանական կարողությունները կառավարիչի խաղ վարելու համար: Ավանդական խուսանավումները, ինչպես ցույց տվեց ներկա կացությունը, անբավարար կլինեն: Նոր խորտակումից խուսափելու համար արժե շտապ վերագնահատել վերջին, գոնե, 10-12 տարվա արած-չարածը: