Զապորոժիեի հայ համայնքը նշել է Ուկրաինայի անկախության և Ուկրաինայի պետական դրոշի օրը
Զապորոժցիները նշում են Ուկրաինայի անկախության և Ուկրաինայի պետական դրոշի օրը, որը ամեն տարի նշվում է օգոստոսի 23-24-ին: Զապորոժիեի հայ համայնքը և Ուկրաինայի տարբեր հատվածներից ( Կիև, Չերկասի, Դնեպր, Կեմենցկ, Դոնեցկ) այստեղ հավաքված հայ երիտասարդները ի պատիվ Ուկրաինայի անկախության և Պետական դրոշի օրվա՝ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղակայել են ուկրաինական՝ 26 մետր երկարությամբ դրոշը: Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ՝ Արտաշես Սարգսյանն էլ շնորհավորական խոսքեր է հղել տոների կապակցությամբ. «Զապորոժիեի մարզի հայկական համայնքի անունից շնորհավորում ենք Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: Ուկրաինացի յուրաքանչյուր ընտանիքի մաղթում ենք սեր, լիություն, ամենայն բարիք և ամենակարևորը՝ խաղաղ երկինք գլխավերևում»-, գրել է Արտաշես Սարգսյանը:
Տոնակատարությունները շարունակվել են Սոբորնի պողոտայում, որտեղ երիտասարդները անցորդներին են բաժանել Ուկրաինայի պետական դրոշներ: Այսպիսի յուրահատուկ կերպով էլ հայ երիտասարդները շնորհավորել են ուկրաինացիներին՝ Ուկրաինայի անկախության և Պետական դրոշի օրվա առթիվ:





























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան