Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ են. ՄԻՊ

ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում է ՀՀ զինված ուժերի սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների մասին: Մասնավորապես, տեսանյութերում Գուրգեն Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: ՀՀ զինված ուժերի սպան ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը: Տեսանյութում Գ.Ալավերդյանը շրջապատված է ադրբեջանցի զինվորականներով, ովքեր անում են նրա արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են սպայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով:

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը բացառում է նվաստացնող որևէ տեսակի վերաբերմունք: Հետևաբար, տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ են:

Անհրաժեշտ է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրավունքների կոպիտ խախտումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ գտնվել այդ երկրի իրավազորության ու հետևաբար նաև՝ պատասխանատվության ներքո:

Խիստ դատապարտելի երևույթ է նաև այն, որ նշված տեսանյութերը լայնորեն տարածվում են ադրբեջանական, մասնավորապես՝ Rahmanzade TV, Yeni Avaz TV,  WEST NEWS TV,  Beynelxalq İnfo, Hərbi TV  և այլ հեռուստաընկերություններով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:

Պաշտպանը հարցմամբ դիմել է նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից պաշտոնապես լրացուցիչ պարզաբանվել է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչը մշտական կապի մեջ են Գուրգեն Ալավերդյանի ընտանիքի հետ, ինչպես նաև համապատասխան միջազգային կառույցների հետ: