Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Թող հեռախոսային ձայնագրությունները հանեն և ապացուցեն․ «Մասիվցի Անդիկի» սպանության գործում մութ կողմեր կան

Շենգավիթի դատարանում վաղը՝ օգոստոսի 26-ին,  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի կունենա ամբաստանյալ Արմեն Ղարիբյանի վերաբերյալ հերթական նիստը` «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեղադրանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Ղարիբյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ 

Նրա խոսքով՝ իր վստահորդին առաջադրված մեղադրանքն անհիմն է և հիմնված չէ որևէ վերաբերելի ապացույցի վրա․ «Երեք երեխայի հայր Ա.Ղարիբյանը մեկ տարուց ավելի է պահվում է կալանքի տակ, ունի չարորակ քաղցկեղ, և այլ ծանր հիվանդություններ: Նրան առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես սպանության ենթադրյալ կատարողի հետ ենթադրյալ հեռախոսակապ ունեցած լինելու հանգամանքի վրա: Հեռախոսային խոսակցության բովանդակության բացակայության պայմաններում դատախազությունը որոշել է ղեկավարվել մեղավորության կանխավարկածով և անձին մեղադրել սպանությանը օժանդակելու մեջ: Սակայն որևէ պատասխան չկա, թե ինչից են ենթադրում, որ եթե Ա.Ղարիբյանը նույնիսկ խոսել է սպանության ենթադրյալ կատարողի հետ, ապա ինչու պետք է ենթադրյալ կատարողը կիսվեր իր մտադրությունների մասին, կամ ինչու պետք է Ղարիբյանը նրան օժանդակեր, կամ ինչում է կայացել օժանդակությունը և այլն»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով՝ մարդուն դիտավորյալ կյանքից զրկելը, ամենածանր հանցագործություններից մեկն է, և նման հանցագործություններով իրավապահ մարմինները պետք է ջանք չխնայեն մեղավորին/ներին հայտնաբերելու և խիստ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն մեղսագրվող հանցագործության ծանրությունը չպետք է անօրինական և անհիմն հետապնդման պատճառ դառնա և չպետք է սպանության ենթադրյալ կատարողի հետ ցանկացած առնչություն ունեցած անձ դիտարկվի որպես սպանության օժանդակող կամ պարտակող: «Սպանության ենթադրյալ կատարողի մոտ եղած հեռախոսի և իմ վստահորդի տանը հայտնաբերված հեռախոսի միչև եղել են հեռախոսային զանգեր։ Սակայն այլ հանգամանք իմ վստահորդի հետ կապված չկա։ Ղարիբյանն այս պահին՝ նախաքննության ընթացքում, դեռ ցուցմունք չի տվել, բայց եթե նույնիսկ նման զանգ եղել է դա չի նշանակում, որ նա կապ ունի սպանությանը օժանդակելու հետ։ Կա ընդամենը մեղադրական եզրակացություն, բայց չկա ապացույց նրա հետ կապված, ապացույցները վերաբերում են միայն սպանության ենթադրյալ կատարողին», - ասաց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հեռախոսային խոսակցությունները հանվե՞լ են և հայտնի՞ է, թե ինչ զրույց է եղել երկու անձի միջև՝ փաստաբանը պատասխանեց․ «Մեղադրող կողմը թող հանի խոսակցությունները և ապացուցի։ Եթե իրավապահ մարմինների մոտ լինեին այդ ձայնագրությունները մեղադրանքին չէին հասնի, քանի որ կիմանային՝ Ղարիբյանը որևէ բանի հետ առնչություն չունի։ Ցավոք կամ չունեն ձայնագրությունները, կամ ջանք չեն գործադրել հայտնաբերելու ուղղությամբ, կամ էլ եթե ունեն և չեն հրապարակում նշանակում է համոզված լինելով, որ մարդն անմեղ է, փորձում են մեղադրել»,- նշեց Սարդարյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ Մասիվցի Անդիկ մականունով: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ռուսաստանի 32-ամյա Սուլեյման Մ.-ն, որը հետախուզվում է: 

Նշենք, որ 50-ամյա Արմեն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով գող համարվող Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է  կալանավորումը: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ղ.-ն, տեղեկատվություն տրամադրելով և առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով՝ օժանդակել է Սուլեյման Մ.-ի կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի բնակելի շենքերի բակային հատվածում տեղադրված տաղավարում ապօրինի ձեռք բերված հրազենով՝ ատրճանակի գործադրմամբ Անդրանիկ Հարությունյանին՝ Մասիվցի Անդիկին սպանելուն:

Սոնա Հարությունյան