Եթե այսպես շարունակվեց, ապա գնալու ենք օդանավակայանում ապրելու. ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացի
Մենք ինչքա՞ն սպասենք, ինչքա՞ն կարող են մեր գլխի տակ փափուկ բարձ դնել։ Կառավարության շենքի բակում կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները, որոնք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցի ՌԴ դեսպանատան հետ՝ իրենց մեկնելու հարցը կարգավորելու համար։
«3 անգամ դիմել ենք Կառավարությանը, իրենց հարցի պատասխանը եղել է՝ սպասեք։ Մենք ինչքան սպասենք, ինչքան կարող են մեր գլխի տակ փափուկ բարձ դնեն։ Եթե այսպես շարունակվեց կգնանք օդանավակայանում կապրենք, ոնց որ Բագրատաշենի ժողովուրդը մի ամիս ապրեց ու այսօր արդեն ճանապարհ են ընկել։ Արդեն վեց ամիս մեր ընտանիքները թողել ենք այնտեղ ու մնացել ենք այստեղ։ Չեմ հասկանում՝ օրը մի տառ են բանակցո՞ւմ, թե՞ մի բառ։ Ամեն ամսի 1-ին, ասում են՝ 15-ին պարզ կլինի, 15-ին ասում են՝ ամսի 1-ին պարզ կլինի»- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ընտանիքն ապրում է Մոսկվայում։ Ինքը եկել էր անձնագրի հետ կապված հարցերը կարգավորելու եւ մնաց Հայաստանում. «Իմ ընտանիքն ամբողջությամբ Մոսկվայում է։ Ես բնակարան ունեմ այնտեղ, որդիներս այնտեղ աշխատում են։ Եկել այստեղ մի հատ անձնագրի համար ամսի 8-ին, ամսի 16-ին ստացել եմ ու անմիջապես ճանապարհները փակվել է։ Ես ՀՀ քաղաքացի եմ, բայց իմ ամբողջ ընտանիքն այնտեղ է։ Ես մի օր քրոջ տանն եմ մնում, մի օր՝ եղբորս, ինչքա՞ն կարող եմ ես դռնեդուռ վազել։ Խնդրում եմ՝ ուղարկեք ինձ ընտանիքիս մոտ, ինչո՞ւ եք ինձ բաժանում իմ ընտանիքից»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»