Հայփոստի տեսակավորման նոր տեղամաս Արտաշատ քաղաքում. Արարատի մարզում կտեսակավորվի շուրջ 60.000 առաքանի
«Հայփոստ» ընկերությունը շարունակում է մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում բացվել է փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արարատի մարզն ամբողջությամբ:
Ամեն ամիս Հայփոստի միջոցով Արարատի մարզում իրականացվում է շուրջ 60 000 առաքանու սպասարկում: Նախկինում մարզի մի փոստային բաժանմունքից առաքանի մյուս ծառայություն ուղարկելու համար Արարատի մարզից այն ուղարկվում էր Երևանի տեսակավորման տեղամաս, այնուհետև հետ տեղափոխվում Արարատի մարզ: Այսուհետ Արարատի մարզի փոստային առաքանիները միանգամից ուղղորդվելու են Արտաշատի տեսակավորման տեղամաս, որտեղից կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած փոստային բաժանմունք՝ զգալիորեն արագացնելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը:
Արտաշատ քաղաքի Հայփոստի նոր տեսակավորման կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ժամանակի և լոգիստիկ ռեսուրսների հավելյալ ծախսերից:
Երկարացվել են Արտաշատ քաղաքի թիվ 01 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: Հրատապ առաքանիների դեպքում Արարատի մարզի բնակիչները կարող են օգտվել Հայփոստի Արտաշատ քաղաքի թիվ 01 բաժանմունքի ծառայություններից, քանի որ Երևան քաղաքի հետ վերջինիս փոստային առաքանիների փոխանակումը սկսել է իրականցվել օրվա մեջ 2 անգամ:
Հիշեցնենք, որ «Հայփոստ» ընկերության մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագրի շրջանակներում նմանատիպ առաջին տեսակավորման կենտրոն բացվել է Արագածոտնի Աշտարակ մարզկենտրոնում. գործընթացը կշարունակվի նաև Հայաստանի մյուս մարզերում ևս:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»