Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Հայաստանը մոտ է ճգնաժամին․Նիկոլ Փաշինյան

«Հեղափոխությունից հետո՝ այս 2 տարիների ընթացքում, ՀՀ պետական պարտքը աճել է 1.3 մլրդ դոլարով: Այն 1.5 անգամ ավելի արագ է աճել, քան այդ ժամանակահատվածում մեր համախառն ներքին արդյունքը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ըստ տնտեսագետի՝ պետական պարտքը, որպես այդպիսին, այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ գրեթե ամեն երկիր էլ ունի պետական պարտք: Խնդիրը այստեղ այն է, թե պետական պարտքը արդյոք ծառայո՞ւմ է ըստ նշանակության, թե՞ ոչ. «1.3 մլրդ դոլար պետական պարտքի կեսը օգտագործվել է 6-7 ամիսներին՝ համավարակով պայմանավորված: Պետական պարտքի մասը կազմող 618 մլն դոլարը 2020 թվականի հուվար-հունիս ամիսներին է աճել: Իսկ մինչև համավարակը, անհասկանալին  այն էր, որ պետական բյուջեի եկամուտներն ավանդադրվում էր Կենտրոնական բանկում, ավանդից տոկոսներ էին ստանում և ֆինանսական կայունություն ունենալու համար պարտք էին վերցնում. ինչո՞ւ պարտքով գումար վերցնել, եթե պետությունը ուներ միջոցներ, որը կարող էր ծառայել ըստ նշանակության: Այսինքն վերցված պարտքը,  ծառայեցվեր երկրիր ենթակառուցվածքների զարգացմանը ծառայեցնելու  և սոցիալական խնդիրների լուծման փոխարեն, ավանդադրվել և բերել է որոշակի տոկոսային եկամուտներ: Մենք չպիտի պարտք վերցնենք պարգևատրումների համար, նախ և առաջ դրանք պետք է ծառայեն իրավիճակի  հակաճգնաժամային կառավարման  խնդիրների ճիշտ կանխարգելմանը»,- ասաց նա:

 Մեզ հետ զրույցում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ այլ երկրներից ստացված գումարները օգտագործվում են ոչ ըստ անհրաժեշտության. «Տարվա վերջին պետությունը նորից վարկային պայմանագրով պարտք վերցրեց և հիմնավորեց նրանով, որ ստեղծում է ֆինանսական կայունության բուֆեր: Բայց տվյալ պարագայում անհասականլի էր, թե ինչու է կապիտալ ներդրումների ծրագիրը իրակացվել  շուրջ 60 տոկոսով՝ 100 տոկոսի փոխարեն, իսկ զբաղվածության ծրագրերը թերակատարվել են 50 տոկոսով: Փաստացի ապաշնորհ կառավարման հետևանքով այդ ծրագրերը չիրականացվեցին, չնայած որ այդ գումարները կային»,- ասաց տնտեսագետը: 

 Նրա կարծիքով, եթե ՀՀ պետական պարտքը շարունակի ավելանալ, ապա Հայաստանը ճգնաժամային իրավիճակին շատ ավելի մոտ կգտնվի. «Կա կանխատեսում, որ պետական պարտքի ևս մեկ ներգրավում ունենալու դեպքում, կանցենք ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսի շեմը, և այս ցուցանիշը արդեն մտահոգիչ կլինի: Հենց այս ռիսկերը գնահատելով էր, որ մեր տնտեսական թիմը մարտ ամսին մշակեց և կառավարությանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների ամբողջություն, և դրանց մեջ էական դեր ունեին այն քայլերը, որոնք  առաջարկում էինք պարտքի մեծացումից խուսափելու համար: Սակայն մեր առաջարկը  ոչ միայն չընդունեցին, այլև որևէ արձագանք չտվեցին: Այն երկխոսությունները, որ ներկայիս իշխանությունն էր խոսք տվել, իրականում չկան՝ իրենց մոտ հնարավոր չէ նստել տնտեսավարողների հետ և քննարկել խնդիրները»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը:

 Տնտեսագետը անդրադարձավ նաև հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացմանը. «Ճիշտ է, ծրագրերի թվերը օր օրի աճում են, բայց դրանք, առավելապես, ականջահաճո լինելու նպատակ ունեն, քան իրական արդյունքի հասնելու: Եթե, օրինակ, վերցնենք, որևէ հակաճգնաժամային ծրագիր և դիտարկենք, կտեսնենք, որ այն իրականում ուշացած է և հետո ավելի շատ միտված են հետևանքը հաղթահարելու, քան ժամանակին խնդիրը կանխարգելելու:

«Մենք սոցիալ-տնտեսական օրվա խնդիրները լուծելու համար մեր ձեռքը մեկնել ենք  ապագա հնարավորություններին: Մեր այսօրվա խնդիրները հետևանքն են հենց  անարդյունավետ կառավարման և մի շարք ձախողումների: Մենք այս վարկային բեռը, որ վերցրեցինք, մարելու ենք վաղը՝  ի հաշիվ մեր տնտեսական զարգացման ներուժի: Եթե առաջ չունեինք պետական պարտքի անհրաժեշտություն, ապա հիմա այն կա և արդեն մենք ստիպված ենք վերցնելու, քանի որ մեր երկիրն ունի խորացող ճգնաժամային երևույթներ և, ի վերջո, մեծ անորոշություն: Անորոշությունը շարունակվում է, որովհետև մենք համավարակը չենք հաղթահարել, ու պարզ էլ չէ, թե ինչ զարգացումներ կունենանք»,- եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Զվարթ Պետրոսյան

 

Իմանալ ավելին․․․