Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ)
Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Հայաստանը մոտ է ճգնաժամին. ստիպված կրկին արտաքին պարտք կվերցնենք

«Հեղափոխությունից հետո՝ այս 2 տարիների ընթացքում, ՀՀ պետական պարտքը աճել է 1.3 մլրդ դոլարով: Այն 1.5 անգամ ավելի արագ է աճել, քան այդ ժամանակահատվածում մեր համախառն ներքին արդյունքը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ըստ տնտեսագետի՝ պետական պարտքը, որպես այդպիսին, այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ գրեթե ամեն երկիր էլ ունի պետական պարտք: Խնդիրը այստեղ այն է, թե պետական պարտքը արդյոք ծառայո՞ւմ է ըստ նշանակության, թե՞ ոչ. «1.3 մլրդ դոլար պետական պարտքի կեսը օգտագործվել է 6-7 ամիսներին՝ համավարակով պայմանավորված: Պետական պարտքի մասը կազմող 618 մլն դոլարը 2020 թվականի հուվար-հունիս ամիսներին է աճել: Իսկ մինչև համավարակը, անհասկանալին  այն էր, որ պետական բյուջեի եկամուտներն ավանդադրվում էր Կենտրոնական բանկում, ավանդից տոկոսներ էին ստանում և ֆինանսական կայունություն ունենալու համար պարտք էին վերցնում. ինչո՞ւ պարտքով գումար վերցնել, եթե պետությունը ուներ միջոցներ, որը կարող էր ծառայել ըստ նշանակության: Այսինքն վերցված պարտքը,  ծառայեցվեր երկրիր ենթակառուցվածքների զարգացմանը ծառայեցնելու  և սոցիալական խնդիրների լուծման փոխարեն, ավանդադրվել և բերել է որոշակի տոկոսային եկամուտներ: Մենք չպիտի պարտք վերցնենք պարգևատրումների համար, նախ և առաջ դրանք պետք է ծառայեն իրավիճակի  հակաճգնաժամային կառավարման  խնդիրների ճիշտ կանխարգելմանը»,- ասաց նա:

 Մեզ հետ զրույցում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ այլ երկրներից ստացված գումարները օգտագործվում են ոչ ըստ անհրաժեշտության. «Տարվա վերջին պետությունը նորից վարկային պայմանագրով պարտք վերցրեց և հիմնավորեց նրանով, որ ստեղծում է ֆինանսական կայունության բուֆեր: Բայց տվյալ պարագայում անհասականլի էր, թե ինչու է կապիտալ ներդրումների ծրագիրը իրակացվել  շուրջ 60 տոկոսով՝ 100 տոկոսի փոխարեն, իսկ զբաղվածության ծրագրերը թերակատարվել են 50 տոկոսով: Փաստացի ապաշնորհ կառավարման հետևանքով այդ ծրագրերը չիրականացվեցին, չնայած որ այդ գումարները կային»,- ասաց տնտեսագետը: 

 Նրա կարծիքով, եթե ՀՀ պետական պարտքը շարունակի ավելանալ, ապա Հայաստանը ճգնաժամային իրավիճակին շատ ավելի մոտ կգտնվի. «Կա կանխատեսում, որ պետական պարտքի ևս մեկ ներգրավում ունենալու դեպքում, կանցենք ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսի շեմը, և այս ցուցանիշը արդեն մտահոգիչ կլինի: Հենց այս ռիսկերը գնահատելով էր, որ մեր տնտեսական թիմը մարտ ամսին մշակեց և կառավարությանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների ամբողջություն, և դրանց մեջ էական դեր ունեին այն քայլերը, որոնք  առաջարկում էինք պարտքի մեծացումից խուսափելու համար: Սակայն մեր առաջարկը  ոչ միայն չընդունեցին, այլև որևէ արձագանք չտվեցին: Այն երկխոսությունները, որ ներկայիս իշխանությունն էր խոսք տվել, իրականում չկան՝ իրենց մոտ հնարավոր չէ նստել տնտեսավարողների հետ և քննարկել խնդիրները»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը:

 Տնտեսագետը անդրադարձավ նաև հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացմանը. «Ճիշտ է, ծրագրերի թվերը օր օրի աճում են, բայց դրանք, առավելապես, ականջահաճո լինելու նպատակ ունեն, քան իրական արդյունքի հասնելու: Եթե, օրինակ, վերցնենք, որևէ հակաճգնաժամային ծրագիր և դիտարկենք, կտեսնենք, որ այն իրականում ուշացած է և հետո ավելի շատ միտված են հետևանքը հաղթահարելու, քան ժամանակին խնդիրը կանխարգելելու:

«Մենք սոցիալ-տնտեսական օրվա խնդիրները լուծելու համար մեր ձեռքը մեկնել ենք  ապագա հնարավորություններին: Մեր այսօրվա խնդիրները հետևանքն են հենց  անարդյունավետ կառավարման և մի շարք ձախողումների: Մենք այս վարկային բեռը, որ վերցրեցինք, մարելու ենք վաղը՝  ի հաշիվ մեր տնտեսական զարգացման ներուժի: Եթե առաջ չունեինք պետական պարտքի անհրաժեշտություն, ապա հիմա այն կա և արդեն մենք ստիպված ենք վերցնելու, քանի որ մեր երկիրն ունի խորացող ճգնաժամային երևույթներ և, ի վերջո, մեծ անորոշություն: Անորոշությունը շարունակվում է, որովհետև մենք համավարակը չենք հաղթահարել, ու պարզ էլ չէ, թե ինչ զարգացումներ կունենանք»,- եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Զվարթ Պետրոսյան