«Յուվենտուսը» պայմանագիր կստորագրի Սուարեսի հետ նրա՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո․ Sky Sports Italia
Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի ծառայություններով և պատրաստ է պայմանագիր կնքել ուրուգվայցի հարձակվողի հետ «կապտանռնագույնների» ճամբարից հեռանալուց հետո, հայտնում է Sky Sports Italia-ն: Ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոեմանը ապագայում հույս չի կապում Սուիարեսի հետ: 33-ամյա հարձակվողն ինքն է ցանկանում խզել պայմանագիրը ակումբի հետ, որը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, և որպես փոխհատուցում ստանալ 25 միլիոն եվրոյի չափով գումար: Ինչպես նշվում է, «Յուվենտուսը» մտադիր է սպասել Սուարեսի և «Բարսայի» միջև ստեղծված իրավիճակի կարգավորմանը և պայմանագիր կնքել ուրուգվայցու հետ՝ որպես ազատ գործակալի: 2014 թվականից Սուարեսը խաղում է «Բարսելոնայում»: «Կապտանռնագույնների» կազմում նա չորս անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ, հարձակվողը «Բարսայի» կազմում անցկացրել է 283 հանդիպում, որոնցում դարձել է 198 գոլի հեղինակ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան