Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին. ՔԿ-ն մանրամասնում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին (Անդրանիկ Սողոյան, մականունը՝ ԶԱՊ-խմբ):

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ եւ գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի  ձեռք է բերել, պահել եւ փոխադրել է թմրամիջոցներ:

Մասնավորապես՝ Ա. Ղ.-ն, գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, 2019 թ. հունիսին համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի հետ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր եւ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու հարցում իրեն օժանդակելու շուրջ: Այնուհետեւ, Կ. Ս.-ն 2019 թ. հունիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 0,3192 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր եւ մանր չափի՝ 0,31 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց՝ Ա. Ղ.-ին ապօրինի փոխանցելու համար: Կ. Ս,-ն, հիշյալ թմրամիջոցներն իր մոտ թաքցրած, նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում կայացած դատական նիստին մասնակցելու նպատակով տեղափոխվել է դատարան, որտեղ թմրամիջոցներն ապօրինի փոխանցել է Ա. Ղ.-ին։ Վերջինս, նշված թմրամիջոցները վարտիքի մեջ թաքցնելով, իր հետ տեղափոխել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ դրանք հայտնաբերվել են անձնական խուզարկության արդյունքում:

Նույն քրեական գործի շրջանակներում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Կ.Ս-ին: Ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը խափանելու, կանխելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:

Իմանալ ավելին․․․