«Օրենքով գող» Լոտ Գուլիի ժառանգին զրկել են գողական տիտղոսից
«Օրենքով գող» Նամիկ Սալիֆովը (Բաքու), որը գլխավորում էր իր մահացած եղբոր, Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (Գուլի) հանցավոր կայսրությունը, զրկվել է գողի տիտղոսից, իր Telegram-ալիքում հայտնում է Daily Storm-ը:
Նամիկ Սալիֆովին գողական տիտղոսից զրկելու մասին որոշումը կայացրել են 20 հայտնի քրեական հեղինակությունները, որոնց գլխավորում է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ, «օրենքով գող» Զախար Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ): Համապատասխան «քսիվը» (գողական հաղորդագրություն) նրանք հասցեագրել են ողջ քրեական աշխարհին:
Այն մասին, որ 44-ամյա Նամիկ Սալիֆովը դարձել է իր 47-ամյա մահացած եղբոր ժառանգը, հաղորդվել էր օգոստոսի 26-ին: Այդ ժամանակ Սալիֆով-կրտսերն արդեն հասցրել էր ստանձնել Նադիրի գործերը՝ բանջարեղենի շուկաների վաճառականները պարտավորվել էին նրան տուրք վճարել:
Մահացած Նադիր Սալիֆովը վերահսկում էր Ռուսաստանի բանջարեղենի շուկաների մեծ մասը եւ դոլարային միլիարդատեր էր դարձել: Սալիֆովին առաջինը տուրք սկսել են մատուցել Սվերդլովսկի շրջանի առեւտրականները, ապա նա վերահսկողության տակ է վերցրել նաեւ Սիբիրի եւ Ռուսաստանի հարավի շուկաները:
Ինչպես հիշեցնում է Lenta-ն, Նադիր Սալիֆովի սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել: Տեղեկացված աղբյուրի համաձայն՝ այս գումարը տրվել է հեղինակության պահակախմբի անդամին՝ 25-ամյա Խագան Զեյնալովին (Խան Ախմեդլինսկի): Նա նաեւ նշել է, որ Գուլիի վրա արձակված փամփուշտների քանակը նույնպես խորհրդանշական է՝ չորս փամփուշտ նշանակում է չորս տարի է անցել Ռովշան Ջանիեւի (Լենքորանսկի) մահից, որի սպանության պատվիրատուն, շատերի կարծիքով, Ադրբեջանի գլխավոր գողն էր:
2016-ի օգոստոսի 18-ին Լենքորանսկիին գնդակահարել էին Ստամբուլում: 2020 թվականի օգոստոսի 19-ին գնդակահարեցին իրեն՝ Գուլիին: Հաղորդվում է, որ սպանության պահին Գուլին մեջքով դեպի դուռը նստած թուղթ խաղալիս է եղել: Սենյակում, բացի հեղինակությունից, եղել են եւս երկուսը, այդ թվում՝ նրա պահակը: Ներս մտնող Զեյնալովի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել, քանի որ նա վաղուց էր ներթափանցել Գուլիի շրջապատ եւ շահել հեղինակության վստահությունը: «Օրենքով գողը» մահացել է ծոծրակին եւ մեջքին կրակոցներից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»