Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում․ պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«2020թ-ի սեպտեմբերի մեկից փոխվում է հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստը այսուհետ մաքսազերծվելու է, բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։
Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում(ինվոյս) պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։
Բացահայտ իջեցված գներով, թերի ինֆորմացիայով, թերի փաստաթղթերով ապրանքներ մաքսազերծելիս կկիրառվեն մաքսային արժեքի որոշման այլ գործիքակազմեր՝ գնի ճշտում, գների բազայից օգտվել, վերջին մի քանի ամիսներում ներմուծված նույնանման ապրանքների գների հետ համադրում։
Թուրքիայից ներմուծում կատարելիս, մեծամասնությունը չի կարողանա ամբողջական փաստաթղթային փաթեթն ապահովել, այս դեպքում կկիրառվեն վերը նշված մեթոդները։ Մնացած բոլոր երկրներից ցանկության դեպքում հնարավոր է ապահովել ամբողջական փաթեթը և, եթե գները կասկած չառաջացնեն, մաքսազերծումը կկատարվի առաջին մեթոդով՝ այսիքն ինվոյսային արժեքով։
Ուշադրություն դարձրեք հետևյալին՝ Հայաստանի Հանրապետություն արգելվում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ։ Հետևաբար ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվելու դեպքում կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով, ինչը ձեզ համար ամեն դեպքում շահեկան չէ, իսկ բացահայտվելու դեպքում կունենա ցավալի հետեևանքներ(ապրանքի առգրավում, ոչնչացում և այլն)։
Սա վերաբերում է Սեպտեմբերի 1-ից ներառյալ, արտահանվող երկրից դուրս եկող ապրանքներին միայն։ Այսինքն եթե այսօր արդեն ապրանքը ճանապարհին է, նախկին մեթոդներով կմաքսազերծվի։
Մաղթում ենք բոլոր գործարարներին հաջողակ բիզնես և արագ բարգավաճում։
ԿԱՍԵՑՈՒՄ քաղաքացիական շարժում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...