Կանայք, որոնցից տղամարդիկ խուսափում են
Միայնակ կանանց թիվը, հատկապես մեգապոլիսներում, տարեցտարի ավելանում է: Ընդ որում՝ տարբեր տարիքի եւ միանգամայն գրավիչ կանայք չեն կարողանում գտնել «իրենց» տղամարդուն: Ինչո՞ւ: Տղամարդիկ այս հարցում իրենց տեսակետն ունեն: Նրանց կարծիքով՝ կան կանայք, որոնցից իրենց աշխատում են խուսափել:
Չափազանց ինքնավստահ կանայք դատապարտված են միայնության, քանի որ տղամարդուն անմիջապես հասկացնում են. «Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, եւ ես բարեհաճեցի զրուցել քեզ հետ»: Արդյունքում իրենց հպարտության պատճառով միայն կանայք են տուժում:
Նրբաճաշակ կանայք իրենց լավ են զգում միայն իրենց նմանների շրջապատում, եւ եթե տղամարդը ոչ մի ընդհանուր հետաքրքրություն չունի իրենց հետ, ապա, ամենայն հավանականությամբ, այդ զույգի մոտ ոչինչ չի ստացվի: Որոշ մանայք տղամարդկանց վանում են նրանով, որ իրենց մոտ ամեն ինչ շատ ճիշտ է: Նման կնոջ կողքին տղամարդը չի կարողանում ինքն իր նման լինել, այդ պատճառով անհետանում է:
Կանայք, ովքեր ուզում են ամուսնանալ շատ արագ, միայն իրենցից փախչող տղամարդու կտեսնեն: Հայտնի փաստ է, որ տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ: Նրանց հարկավոր է ավելի լավ ճանաչել իրենց ուղեկցին, այդ պատճառով ամուսնության մասին բոլոր ակնարկներն ու խոսակցություններն իրենց ազատության հանդեպ ոտնձգություն են ընկալում:
Ուսուցչուհի կինը (ոչ թե մասնագիտությամբ, այլ պահվածքով) տղամարդուն ստիպում է անհարմար զգալ, քանի որ փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ ավելի լավ գիտի, քան տղամարդը, ձգտում է սովորեցնել նրան: Դա հարված է տղամարդու ինքնասիրությանը:
Տղամարդուն որպես քայլող դրամապանակ ընկալող կանայք զգուշավորության են մղում: Թող տղամարդը կամավոր վճարի այն ամենի համար, ինչը հարկավոր է համարում, այլ ոչ այն պատճառով, որ պարտավոր է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան